«Պետք է «զրո կոռուպցիա» քաղաքականություն իրագործենք․ գոհ չեմ արձանագրված արդյունքներից»․ Նիկոլ Փաշինյան
![]() «2018-ից, բոլոր միջազգային զեկույցների համաձայն, ունենք էական առաջընթաց, բայց նաև վերջին շրջանում տեսնում ենք, որ լճացման որոշակի ազդակներ կան:»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում հակակոռուպցիոն պայքարի արդյունավետությունը, համակարգային փոփոխությունների կարիք տեսնո՞ւմ է: «Լճացման ազդակներն առաջին հերթին այն մասին են, որ մենք բարեփոխումների ընթացքը պետք է շարունակենք: Կատարողականի հիման վրա վարձատրության համակարգի ներդրումը նաև այդ գիտակցության արդյունքն է, որ մենք հակակոռուպցիոն պայքարում պետք է ավելի վճռական և համակարգային փոփոխությունների գնանք: Հաջորդիվ մենք պետք է դրա մասին մտածենք տեղական ինքնակառավարման մակարդակում, չնայած ես խնդիրը դրել եմ, ու մինչև հիմա չի լուծվում: Մենք պետք է «զրո կոռուպցիա» քաղաքականություն իրագործենք: Ես այս պահին գոհ չեմ արձանագրված արդյունքներից, բայց գոհ չլինելու իրադրության մասին մտածելիս նաև անում եմ հետևություններ, որ մենք երբեմն բավարար վճռականություն չենք ունենում ամենատարբեր պատճառներով՝ բարեփոխումների ընթացքը շարունակելու: Մենք պետք է վճռական լինենք և հետևողական»,- ասաց Փաշինյանը: |

«Ինչպես է այժմ Իրանն իրականացնում Հորմուզի նեղուցի կառավարումը»․ Վարդան Ոսկանյան
1722:48
«Կասկած չկա, որ Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները և առաջ է մղելու սեփական պայմանները»․ Վարդան Ոսկանյան
6021:42
«Մի՛ փորձեք մեր հողը պաշտպանելու մեր վճռականությունը»․ Իրանի խորհրդարանի խոսնակ
8921:39
«Փաշինյանի հրեշավոր խոստովանությունը․ 2020-ի պատերազմը՝ գիտակցված ընտրություն»․ Սուրեն Սուրենյանց
6621:18
«Էդ որ ասում են՝ հարուստ ենք, «Ռենջ Ռովեր» ենք քշում․ կյանքում մի կոպեկ փող ինքնուրույն աշխատած չկաք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10320:00
«Մենք գիտակցված զոհողության գնացել ենք 2020 թ․, արդյունքում ձեռք ենք բերել պետություն և անկախություն»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7319:52
