Երևան`   +15 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 մարտի, 2026 թ.

««Չուկ-չակ-չարակ-չակ» հեռացող գնացքը ձեզ է սպասում»․ Արմենուհի Կյուրեղյանը՝ ՔՊ-ին

93
Այսօր, 13:54
««Չուկ-չակ-չարակ-չակ» հեռացող գնացքը ձեզ է սպասում»․ Արմենուհի Կյուրեղյանը՝ ՔՊ-ին

«Դուք չեք վերընտրվելու, պատերազմ էլ չի լինելու։ Ինչպես հենց ձեր ղեկավարն ասաց մետրոյում՝ դա ձեր վերջին կանգառն է, իջնելու եք։ «Չուկ-չակ-չարակ-չակ» հեռացող գնացքը ձեզ է սպասում, պատասխան եք տալու, ամեն մեկդ ձեր տեղում, ձեր չափով ու ձեր ժամանակին»,- Աժ-ում՝ դիմելով ՔՊ պատգամավորներին, ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։ «Եկել է Արցախը թշնամուն հանձնելու, Հայաստանի ինքնիշխան տարածքները ադրբեջանական զորքով լցնելու, բռնի տեղահանված 120 հազար արցախահայերի վերադարձի իրավունքից հրաժարվելու, Սահմանադրությունից Անկախության հռչակագրի հղումը հանելու դիմաց իշխանությունը պահելու համար պատրաստ ՔՊ-ին ու Փաշինյանին մերժելու ժամանակը»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը։