400 քառակուսի մետրից փոքր հողակտորների վրա ևս անհատական բնակելի տունը կառուցելու իրավունք կտրվի
![]() Կառավարության՝ մարտի 26-ի նիստին Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հիշեցրեց, որ ԼՂ-ից տեղահանված հայրենակիցները վարչապետի հետ հանդիման ժամանակ հարց էին բարձրաձայնել՝ կարո՞ղ են մինչև 400 քառակուսի մետր մակերեսով հողակտոր ձեռք բերել և վրան անհատական բնակելի տուն կառուցել: «Ուզում եմ տեղեկացնել, որ, այո՛, այդ սահմանափակումը հանված է, և նրանք կարող են մինչև 400 քառակուսի մետր համապատասխան նշանակության հող ձեռք բերել և իրենց անհատական բնակելի տունը կառուցել»,- նշեց նա։ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Պատկերավոր ասած՝ 100 մետրի վրա 40 մետրը կարելի է տրամադրել կառուցապատմանը․․․ Կարգավորումը լավն է, դա նշանակում է, որ «կուլտուրա» է փոխվում»։ Փաշինյանը նաև նշեց, որ պաշտոնավարման ընթացքում ճամփորդությունների ժամանակ մի հետևություն է արել, ըստ որի՝ այնտեղ, որտեղ պետությունները և հասարակություններն ուժեղ են, զարգացած են, այդտեղ առանձնատների չափերը փոքր են: |

«Ինչպես է այժմ Իրանն իրականացնում Հորմուզի նեղուցի կառավարումը»․ Վարդան Ոսկանյան
1722:48
«Կասկած չկա, որ Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները և առաջ է մղելու սեփական պայմանները»․ Վարդան Ոսկանյան
6021:42
«Մի՛ փորձեք մեր հողը պաշտպանելու մեր վճռականությունը»․ Իրանի խորհրդարանի խոսնակ
8921:39
«Փաշինյանի հրեշավոր խոստովանությունը․ 2020-ի պատերազմը՝ գիտակցված ընտրություն»․ Սուրեն Սուրենյանց
6621:18
«Էդ որ ասում են՝ հարուստ ենք, «Ռենջ Ռովեր» ենք քշում․ կյանքում մի կոպեկ փող ինքնուրույն աշխատած չկաք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10320:00
«Մենք գիտակցված զոհողության գնացել ենք 2020 թ․, արդյունքում ձեռք ենք բերել պետություն և անկախություն»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7319:52
