Երևան`   +9 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 մարտի, 2026 թ.

«Նիկոլի Վովան, դիմավորե´ք». Հայկ Դեմոյան

54
Այսօր, 01:06
«Նիկոլի Վովան, դիմավորե´ք». Հայկ Դեմոյան

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլի Վովան
Դիմավորե´ք
Վլադիմիր Վարդանյանը Նիկոլի Ազգային ժողովի կողմից միաձայն ընտրվեց Նիկոլի Սահմանադրական դատարանի նախագահ: Հիրավի մոգական է... «Նախկինների» օրոք այդ նույն դատարանի աշխատակազմի ղեկավարը «ներկաների» օրոք դառնում է այդ նույն դատարանի նախագահ: Մի դատարանի, որի նշանակությունն ու կարևորությունը ի հայտ գալու օրվանից մնաց չպահանջված ու մերժված: Վլադիմիր Վարդանյանի այս նոր կենսագրական նվաճումը կարելի է նաև պատմական համարել, քանի որ այս նշանակումով Նիկոլի Վովան ևս մեկ ապացույց ներկայացրեց ճկուն բարոյականության և ակադեմիական հարմարվողականության ու անսկզբունքայնության տեսանկյունից:
2000-ականներին տակավին լավ նիհար Վլադիմիրը հոդվածներ ու մենագրություններ էր տպագրում, գիտական զեկույցներով էր հանդես գալիս էր հայոց ցեղասպանության թեմայով ու դրանց համար պետբյուջեից ստանում էր հարկատուների գումարներ՝ որպես հոնորար ու աշխատավարձ: Այդ հրապարակումներում Վ. Վարդանյանը, հղումներ տալով միջազգային իրավական նորմերին, փորձում էր հիմնավորել Հայոց ցեղասպանության և հատուցման հետ կապված որոշ հարցերի անդրադառնալու կարևորությունը, քննում էր էպիստոպելի հասկացությանն ու դրա կիրառման հարցը: ԱՅԺՄ, սակայն Վլադիմիր Վարդանյանը Հայոց ցեղասպանության թեմայով աշխատանքներ չի գրում ու հրատարակում: Փոխարենը նա անմնացորդ լծվել է քպականների ու նրանց առաջնորդի՝ Հայոց ցեղասպանության հիշողությունն ու պատմությունը միջակայնացնելու ու ժխտելու, զոհերի ու վերապրողների հիշատակը պղծելու անպատվաբեր ու անբարո գործին:
Սա դեռ ամբողջը չի:
«Նախկինների» օրոք Վլադիմիր Վարդանյանն իր հոդվածներում ու հրապարակումներում իրավաբանական գիտելիքների կիրառմամբ հիմնավորում էր, որ ՀՀ Սահմանադրության նախաբանում առկա հղումը 1990 թվականի օգոստոսի 23 Անկախության հռչակագրին, բոլորովին էլ չի նշանակում տարածքային հավակնություններ հարևան երկրների նկատմամբ ու այդ հղումը համահունչ է ՀՀ և միջազգային օրենքներին, հետևաբար՝ օրինական է: ԱՅԺՄ, սակայն, Վլադիմիր Վարդանյանը Իլհամ Ալիևի պահանջով լծված է Նիկոլի Սահմանադրությունը նախապատրաստելու գործին և այդ բռնաբարված սահմանադրությունը հեշտ ու հանգիստ անցկացնելու ու հաստատելու համար Նիկոլը նրան նշանակեց Սահմանադրական դատարանի նախագահ:
Բոլորովին վերջերս Վլադիմիր Վարդանյանը և իր քավոր Արարատ Միրզոյանը, բավական կլորիկ գումար պահանջելով, դատական հայցադիմում են ներկայացրել տողերիս հեղինակի դեմ՝ մեղադրելով ինձ զրպարտության մեջ: Իմ «մեղքն» այն է, որ բարձրաձայնել եմ բաներ, որոնք, իրենց պատկերացմամբ, չպետք է բարձրաձայնվեին կամ վտանգավոր են հանրայնացնելու տեսանկյունից: Դատավորներին արդեն ծանուցել եմ համապատասխան ուղեցույցերի տեսքով՝ դատական գործերը վարելու, նիստեր նշանակելու և վճիռներ կայացնելու կապակցությամբ: Խստորեն պետք է հետևել այդ ուղեցույցներին՝ որպեսզի չհամարվեն «վնգստացող» կամ «Նիկոլի» ասածը կատարող դատավորներ:
Ի դեպ, Վլադիմիր Վարդանյանի հակապետական ու հակասահմանադրական գործունեության դրվագները ևս կկցվեն իր նախաձեռնությամբ հարուցված գործին:
Եվ վերջապես կարևոր մի դրվագ ևս: Վլադիմիր Վարդանյանը, հանդիսանալով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի անդամ, 2021 թվականի հարուցված քրեական գործի շրջանակում տրված իմ ցուցմունքներում մեղադրվում է առնվազն հինգ դրվագով քրեորեն պատժելի գործողություններում հանցակից դառնալու մեջ: Այդ դրվագները անպայման կքննվեն հարուցվելիք նոր քրեական գործի շրջանակում:
Վլադիմիր Վարդանյանը մերօրյա այն կերպարն է, որոնց անդրադառնալիս, երջանկահիշատակ իմ քեռին հաստատ կկասեր հետևյալը. «էս տեսակին շատ թանգնոց կաստյում բդի հագցնես ու էնքան ծեծես, օր վրեն մաշի»»:

Աղբյուրը`   Հայկ Դեմոյան