Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 մարտի, 2026 թ.

«Քոչարյանն ընդդիմության ձայները փոշիացնելու նպատակով է մասնակցում ընտրություններին»․ Նարեկ Մալյան

72
Այսօր, 12:18
«Քոչարյանն ընդդիմության ձայները փոշիացնելու նպատակով է մասնակցում ընտրություններին»․ Նարեկ Մալյան

Հասարակական գործիչ Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ի՞նչ ա պետք ընդդիմության հաղթանակի շանսերը մեծացնելու համար:
Ինչպես արդեն տեղյակ եք, ընտրություններին մասնակցող ընդդիմադիր բոլոր, կրկնում եմ՝ ԲՈԼՈՐ ուժերը ԲԱՑԱՌԵԼ ԵՆ պարտված Քոչարյանի հետ համագործակցության հնարավորությունը: Ի հեճուկս դրա, նիկոլականներն ու քոչարյանականները ձեռք ձեռքի տված շարունակում են տարածել այն սուտը, թե իբր պարտված Քոչարյանը վերջում բոլորի ձայներով վարչապետ է դառնալու:
Սիրելի ընկեր, համախոհ ամեն տեղ և բոլորի մոտ հերքիր այդ սուտը, բոլորին բացատրիր, որ Քոչարյանը որևէ շանս չունի անցողիկ շեմը հաղթահարելու և ընդամենը ընդդիմության ձայները փոշիացնելու նպատակով է մասնակցում ընտրություններին:
Նիկոլը որոշել է Քոչարյանի ահռելի հակառեյտինգը իր օգտին ծառայեցնելով վերարտադրվել:
Եթե Քոչարյանը նիկոլին չօգնի, նիկոլը կպարտվի:
Մի լսեք խաղաղության «ղուշ» ձևացող ընտրություններից առաջ ակտիվացած, բոլոր կողմերից հավասարապես փող քերող «պուպուշ» կանանց, ովքեր իբր «միասնականության» մասին սրտաճմլիպ էշություններ են գրում: Դրանց միասնականությունը բոլորից միասնական փող հավաքելն ա: Դրանք միշտ թքած են ունեցել էս պետության լինել-չլինելու վրա:
Տարածե՛ք, անընդհատ ու ամեն տեղ գրեք, որ ԲՈԼՈՐ ըմդդիմադիրները բացառել են ձայներ փոշիացնող, պարտված Քոչարյանի հետ համագործակցությունը: Ձեր աջակցությունը դա կլինի»:

Աղբյուրը`   Նարեկ Մալյան