Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 մարտի, 2026 թ.

Պահանջվում է «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի տնօրեն Արգամ Հովսեփյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 5 անշարժ գույք,163 միլիոն դրամ

70
Այսօր, 10:00
Պահանջվում է «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի տնօրեն Արգամ Հովսեփյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 5 անշարժ գույք,163 միլիոն դրամ

ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտնում է․ «Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Նորայրի Հովսեփյանից (քրեական վարույթով՝ լիազորությունները կասեցված) և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

Երևան քաղաքում գտնվող 5 անշարժ գույք, որոնցից 2-ը՝ Կենտրոն վարչական շրջանում.
1 տրանսպորտային միջոց.
162 միլիոն 812 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը.
135.297 դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ: