Ավինյանն է մեղավոր. «Հրապարակ»
![]() «Հրապարակ» թերթը գրում է․ «ՔՊ մեր աղբյուրները պատմում են, որ Նիկոլ Փաշինյանն աննկարագրելի «մանթրաշի» մեջ է ընկել երևանյան վերջին քարոզարշավից հետո, և քաղաքացիների բացահայտ բոյկոտին ու բացասական վերաբերմունքին արժանանալուց հետո թիմում հիմա քննարկում են իրենց առաջիկա քայլերը։ Մասնավորապես՝ քավության նոխազ դարձնել Երևանի քաղաքապետին, թե Տիգրան Ավինյանի վատ աշխատանքի հետևանքն է, որ Երևանն իրենց մերժում է։ Ի սկզբանե որոշված է եղել, որ Երևանում «ուրախ ավտոբուսը» չի պտտվի՝ հասկանալով, որ երևանցիների հետ բարդ է լինելու։ Անգամ Կոտայքից վերադառնալու ճանապարհին որոշ ՔՊ-ականներ հավելյալ ճշտել են, թե վաղն ինչ պլաններ կան, և պատասխան են ստացել, թե քարոզարշավն այս շաբաթ ավարտված է։ Միայն ուշ գիշերին կուսակցականներին ծանուցել են, որ, առավոտյան 9.30-ից սկսած, Երևանում են շրջելու։ Ի դեպ, երևանյան շրջագայությանը ոչ ամբողջ կազմով էին ներկա, ինչը նույնպես վկայում է, որ նախապես չեն պլանավորել, և շատերը մարզ են մեկնած եղել՝ փրկվելով այդ խայտառակությանը մասնակից դառնալուց։ Մենք տեղեկացանք, որ ներկուսակցական ընտրությունների երկրորդ փուլից հետո էլ ՔՊ-ականները շարունակելու են հանդիպումների շարքը։ Որոշել են հատկապես հանդիպումներ կազմակերպել Երևանում, որ բարելավեն իրենց անմխիթար վարկանիշը, բայց թե ինչ ֆորմատով՝ առայժմ հայտնի չէ»: |

«Ինչպես է այժմ Իրանն իրականացնում Հորմուզի նեղուցի կառավարումը»․ Վարդան Ոսկանյան
1722:48
«Կասկած չկա, որ Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները և առաջ է մղելու սեփական պայմանները»․ Վարդան Ոսկանյան
6021:42
«Մի՛ փորձեք մեր հողը պաշտպանելու մեր վճռականությունը»․ Իրանի խորհրդարանի խոսնակ
8921:39
«Փաշինյանի հրեշավոր խոստովանությունը․ 2020-ի պատերազմը՝ գիտակցված ընտրություն»․ Սուրեն Սուրենյանց
6621:18
«Էդ որ ասում են՝ հարուստ ենք, «Ռենջ Ռովեր» ենք քշում․ կյանքում մի կոպեկ փող ինքնուրույն աշխատած չկաք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10320:00
«Մենք գիտակցված զոհողության գնացել ենք 2020 թ․, արդյունքում ձեռք ենք բերել պետություն և անկախություն»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7319:52
