Փաշինյանի իշխանությունը թերթերից խլում է վերջին շունչը. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ Նիկոլ Փաշինյան-ը դեռ խմբագիր էր, թերևս լավ գիտեր՝ տպագիր մամուլը միայն լրատվամիջոց չէ, այլ նաև ինստիտուտ է՝ հանրային վերահսկողության, կարծիքների բախման, արխիվի, քաղաքական հիշողության։ Բայց այսօր, արդեն վարչապետի կարգավիճակում, հենց նրա իշխանությունն է հերթական հարվածը հասցնում տպագիր մամուլին՝ այն էլ ոչ թե շուկայական մրցակցության, այլ օրենսդրական միջամտության միջոցով։ Իշխանությունն, ըստ էության, ասում է՝ թերթը հնացած է, թերթը այլևս պետք չէ, առաջնահերթը «Ազդարարն» է։ Բայց այստեղ կա մի նուրբ, սակայն չափազանց կարևոր հանգամանք. պետությունը պարզապես տեխնիկական լուծում չի փոխում, այլ վերացնում է տպագիր մամուլի գոյատևման այն աղբյուրներից մեկը, որն առնվազն տարիներ շարունակ օգնում էր թերթերին պահել տնտեսական նվազագույն կենսունակությունը։ Այսինքն՝ խոսքը միայն ծանուցման ձևաչափի մասին չէ. խոսքը լրատվական դաշտից տպագիր մամուլի ֆինանսական հենակետերից մեկը հանելու մասին է։ Սա նաև քաղաքական որոշում է։ Իշխանությունը վաղուց է ցույց տալիս, որ անկախ ու քննադատական մամուլն իր համար ոչ թե ժողովրդավարական անհրաժեշտություն է, այլ ավելորդ աղմուկ։ Իսկ տպագիր մամուլը, որքան էլ սահմանափակ տիրույթում, դեռևս մնում է այն հարթակը, որը դուրս է օրվա ալգորիթմային թելադրանքից, սոցցանցային մանիպուլյացիաներից ու պետական թվային հարթակների վերահսկվող միջավայրից։ Թերթը կարելի է չսիրել, կարելի է չկարդալ, բայց պետությունը իրավունք չունի վարչական լուծումներով այն դարձնել տնտեսապես անիմաստ։ Առավել սուր է հակասությունը հենց Նիկոլ Փաշինյանի պարագայում։ Մարդը, որը մամուլից է եկել քաղաքականություն, այսօր փաստացի իր կառավարության ձեռքով մասնակցում է տպագիր մամուլի վերջնական մղմանը լուսանցք։ Սա արդեն ոչ թե պարզապես քաղաքականություն է, այլ կենսագրական հակասություն։ Նախկին խմբագիրը, որ պետք է հասկանար մամուլի շնչի արժեքը, այսօր լռությամբ կամ համաձայնությամբ դիտում է, թե ինչպես են փակում այդ շնչի վերջին անցքերը։ Ի վերջո, սա ընդամենը օրենքի նախագիծ չէ։ Սա վերաբերմունք է տպագիր մամուլի հանդեպ, վերաբերմունք քննադատական խոսքի հանդեպ, վերաբերմունք այն միջավայրի հանդեպ, որը տարիներ շարունակ եղել է հանրային բանավեճի կարևոր մաս։ Եվ երբ այս նախագիծը դառնա օրենք, ապա կարելի է արձանագրել՝ Փաշինյանի իշխանությունը հերթական անգամ ընտրեց ոչ թե մամուլի բազմազանության պահպանումը, այլ դրա նեղացումը՝ պետական որոշման ուժով։ Այսպիսով, նախկին խմբագրի իշխանության օրոք տպագիր մամուլը ոչ թե աջակցություն է ստանում, այլ նոր հարված։ Եվ այդ հարվածը գալիս է ամենացավոտ տեղին՝ գոյատևման աղբյուրին»։ |

Թուրքիան, Եգիպտոսն ու Պակիստանը ջանում են 48 ժամում կազմակերպել ԱՄՆ-Իրան հանդիպում
5722:03
Թեհրանը կարող է նոր ճակատներ բացել և սպառնալ Բաբ էլ-Մանդեբի նեղուցին
6521:51
Իրանն սպառնացել է գրավել ԱՄԷ-ի և Բահրեյնի տարածքները
10021:04
Դատարանը հաստատեց՝ Արշակ սրբազանի գործով իրեղեն ապացույց թմրամիջոցը կորել է (տեսանյութ)
9520:24
2024-ին Տիգրան Ավինյանը խոստացել էր «Կանազ»-ի շենքում ստեղծել միջազգային երաժշտական ակադեմիա (լուսանկար)
10720:12
«Երաշխավորն այն է, որ պարանը գցել է հորթի վիզը, որը նույնիսկ իրավունք չունի որոշել, թե երբ զոհողության գնա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
9019:48
