«Ինչպես է այժմ Իրանն իրականացնում Հորմուզի նեղուցի կառավարումը»․ Վարդան Ոսկանյան
![]() Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շատերի համար, կարծում եմ՝ հետաքրքիր կլինի հասկանալ, թե ինչպե՞ս է այժմ Իրանն իրականացնում Հորմուզի նեղուցի կառավարումը։ Ըստ իրանական աղբյուրների՝ նեղուցի կենտրոնական մասով որևէ նավարկություն չի իրականացվում, քանի որ Իրանն անհրաժեշտության դեպքում կրակի տակ է պահում այդ հատվածը։ Իրանական կողմի հետ նախօրոք համաձայնեցմամբ, բոլոր նավթատար և այլ բեռներ փոխադրող նավերն այժմ անցնում են Պարսից ծոցի իրանական Ղեշմ և Լարաք, իսկ այնուհետ՝ Լարաք և Հորմուզ կղզիների միջև ստեղծված անվտանգ միջանցքով։ Իրանական Ղեշմ կղզում բոլոր նավերն անցնում են բեռների և անձնակազմի ստուգում, մուծում անվտանգ անցման վճար, որն, ըստ Իրանի խորհրդարանի Անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահի՝ յուրաքանչյուր նավթատար նավի համար կազմում է 2 միլիոն դոլար և շարունակում ուղին։ Կից՝ Հորմուզի նեղուցի քարտեզն է, որտեղ սլաքով ցույց եմ տվել նավերի այժմյան անցման ուղին»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Ինչպես է այժմ Իրանն իրականացնում Հորմուզի նեղուցի կառավարումը»․ Վարդան Ոսկանյան
1722:48
«Կասկած չկա, որ Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները և առաջ է մղելու սեփական պայմանները»․ Վարդան Ոսկանյան
6021:42
«Մի՛ փորձեք մեր հողը պաշտպանելու մեր վճռականությունը»․ Իրանի խորհրդարանի խոսնակ
8921:39
«Փաշինյանի հրեշավոր խոստովանությունը․ 2020-ի պատերազմը՝ գիտակցված ընտրություն»․ Սուրեն Սուրենյանց
6621:18
«Էդ որ ասում են՝ հարուստ ենք, «Ռենջ Ռովեր» ենք քշում․ կյանքում մի կոպեկ փող ինքնուրույն աշխատած չկաք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10320:00
«Մենք գիտակցված զոհողության գնացել ենք 2020 թ․, արդյունքում ձեռք ենք բերել պետություն և անկախություն»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7319:52
