Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 մարտի, 2026 թ.

«Ավինյանը պոռոտախոսում էր, թե մշակույթի ակադեմիա են սարքելու «Կանազ»-ում». Գեղամ Մանուկյան

63
Երեկ, 22:42
«Ավինյանը պոռոտախոսում էր, թե մշակույթի ակադեմիա են սարքելու «Կանազ»-ում». Գեղամ Մանուկյան

Ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրառում է կատարել իր էջում. «Իմ կյանքի 30 տարիները գողացած իշխանության օրոք այսօր այրվեց նաեւ մանկությունս...
«Կանազ»-ի մշակույթի պալատը (ողորմի երկարամյա տնօրեն Քեչյանին) վերածվում է մոխրակույտի։
Իմ մանկության կրթարանը, ուր քանդակի խմբակում, հանգուցյալ ընկեր Վաղարշակյանի գլխավորությամբ արվեստն էին ըմբոշխնում...
Ավինյանը պոռոտախոսում էր մեկ տարի առաջ, թե մշակույթի ակադեմիա են սարքելու այստեղ»:

Աղբյուրը`   Գեղամ Մանուկյան