Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 մարտի, 2026 թ.

«Երաշխավորն այն է, որ պարանը գցել է հորթի վիզը, որը նույնիսկ իրավունք չունի որոշել, թե երբ զոհողության գնա»․ Նիկոլ Փաշինյան

83
Այսօր, 19:48
«Երաշխավորն այն է, որ պարանը գցել է հորթի վիզը, որը նույնիսկ իրավունք չունի որոշել, թե երբ զոհողության գնա»․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով դիտարկմանը, որ փորձ է կատարվում ներկայացնել, թե խաղաղությունն ուրացումն է հայ ժողովրդի զոհողությունների՝ վարչապետ նիկոլ Փաշինյանը նշեց․ «Հայ ժողովուրդը (էլի գիտեմ՝ դժվար է ընկալվելու)՝ մենք գիտակցված զոհողության գնացել ենք 2020 թվականին: Դրա համար է, որ դրա արդյունքում ձեռք ենք բերել պետություն և անկախություն: Սրանից առաջ այդ բոլոր զոհողությունների հեղինակը մենք չենք եղել: Մեզ տարել են կառափնարան և զոհել են իրենց շահերին:

Առաջին անգամ է, որ մենք զոհողության ենք գնացել մեր շահերի համար, հասկանո՞ւմ եք, մեր պետության, մեր ինքնության համար, մեր ապագայի համար, և սա է ներվայինացնում բոլորին, որովհետև բոլորին ներվայնացնում է, թե դուք ո՞վ եք, որ որոշեք: Մենք պետություն ենք: Մենք ՀՀ-ն ենք, և մենք որոշել ենք: Ինչո՞ւ ենք որոշել, որովհետև ի տարբերություն ոմանց, ունեցել ենք մեր ժողովրդի տված լեգիտիմությունը: Այ դրա համար ենք որոշել: Մենք քվեատուփեր լցնելով չէ որ եկել, հասել ենք իշխանության, ոչ էլ այստեղից-այնտեղից «դաբրոներ» ունենալով ենք եկել հասել իշխանության:

2018թ․ հեղափոխությունը տեղի է ունեցել ի հեճուկս բոլորին, որովհետև բոլորին ձեռք էր տալիս ՀՀ-ն ունենալ հորթի կարգավիճակում, որի վզից, պարանը գցած, որտեղ ուզում, տանում են: Երաշխավորն էն է, որ պարանը գցել է հորթի վիզը և երաշխավորում է, որ ինքը նույնիսկ իրավունք չունի որոշել, թե երբ զոհողության գնա, որովհետև ինքը իրավունք չունի իր համար զոհողութան գնալ: Ինքը կարող է զոհողության գնալ միայն երաշխավորի համար, երբ երաշխավորն ասի՝ եկել է քո մորթվելու ժամանակը, գնա, մորթվի՛ր»։

«Երաշխավորն այն է, որ պարանը գցել է հորթի վիզը, որը նույնիսկ իրավունք չունի որոշել, թե երբ զոհողության գնա»․ Նիկոլ Փաշինյան