Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 մարտի, 2026 թ.

«Ուկրաինայի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է, Կիպրոսինը` Թուրքիան». Նիկոլ Փաշինյան

74
Այսօր, 19:12
«Ուկրաինայի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է, Կիպրոսինը` Թուրքիան». Նիկոլ Փաշինյան

«Ուկրաինայի անվտանգության երաշխավորը գիտե՞ք ով է, Ռուսաստանն է։ Կիպրոսի անվտանգության երաշխավորության հարցում գիտե՞ք ով է դերակատարում ունեցել՝ Թուրքիան։

Մենք 2020 թվին ունեցել ենք անվտանգության երաշխավոր՝ ՀԱՊԿ–ն, և այդ կազմակերպությունն է մեզ առաջնորդել դեպի սպանդանոց։ Չեք հավատում, Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարությունը լսեք Բաքվում արած իր՝ պաշտոնական, թե պետական այցի ընթացքում։

Հիմա քանի որ մենք դուրս ենք եկել դեպի կառափնարան տանող ճանապարհից, մեզ ասում են՝ ո՞նց, էս ո՞ւր եք գնում, մի րոպե»,– շարունակելով «խաղաղությանը երաշխավոր է պետք ընդդիմության պնդումներին իր արձագանքը, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։