«Գերտերությունները մասնակիցը դարձան ցեղասպանության»․ Նիկոլ Փաշինյանը մեջբերումներ արեց Հայոց պատմությունից
![]() Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ մեջբերումներ արեց Հայոց պատմության երրորդ հատորից, որը հրատարակվել է 2015–ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի կողմից։ «Գրքի հեղինակները հղում են անում Լեոյին և նշում. «Վավերագրերի և մտքերի համակցման կուռ տրամաբանության լեզվով նա՝ Լեոն, ներկայացնում է աշխարհի վերաբաժանման նոր գաղութների նվաճման համար գոտեմարտի բռնված տերությունների դիվանագիտական խարդավանքները հայկական հարցում։ Ժամանակի քննությանն են դիմացել պատմաբանի այն մտքերը, թե մեծ տերությունների համար հայկական հարցը սոսկ միջոց էր Օսմանյան կայսրության գլխին մտրակը ճոճելու, նրա ներքին գործերին միջամտելու համար։ Խոսուն փաստերով նա բարձրացնում է վարագույրն այն նենգությունների, որոնցով նույն այդ տերությունները 1890-ական և 1915-16 թվականներին արևմտահայությանը ոչ միայն չպաշտպանեցին թուրք բարբարոսներից, այլև իրենք անմիջական մասնակիցը դարձան 20-րդ դարի առաջին ցեղասպանության»։ Հասկանո՞ւմ եք, սա գրված է։ Ընդհանրապես պատմաբանության հետ կապված շատ վեճեր կան, բայց ես ուզում եմ այս հատորյակի հեղինակներին, ով որևէ մասնակցություն է ունեցել, շնորհակալություն հայտնել, որովհետև, որովհետև փաստերը շարադրված են ճշգրիտ և թողնված է շատ կոնկրետ հնարավորություն հետևություններ անհելու»,- նշեց Փաշինյանը։ |

«Զեկույցը թող հանրայնացնեն, որ ժողովուրդն իմանա՝ ով է սրիկան»․ ակցիայի մասնակիցները՝ Հակոբ Ասլանյանին (տեսանյութ)
3316:54
«Հաջորդ ընտրությանն ասելու է՝ իսլամ ընդունեք, հակառակ դեպքում Ալիևը կհարձակվի». Միհրան Հակոբյան
3516:48
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
3416:30
Լիբանանն Իրանի դեսպանին «անցանկալի անձ» է հայտարարել
10716:27
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նոր քարտուղար է նշանակվել
8015:52
«Ալեն Սիմոնյա՛ն, շարունակեք ուշադիր հետևել իմ ու գործընկերներիս ելույթներին». Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
8914:54
