Երևան`   +9 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 մարտի, 2026 թ.

«Ուզում են՝ իքս երկիրը ավելացնի իր ներկայությունը, մեզ էլ, քթներիցս բռնած, տանեն հագցնեն նույն պատին»․ Արարատ Միրզոյան

36
Երեկ, 18:04
«Ուզում են՝ իքս երկիրը ավելացնի իր ներկայությունը, մեզ էլ, քթներիցս բռնած, տանեն հագցնեն նույն պատին»․ Արարատ Միրզոյան

«Վերջին օրերին ընդդիմադիր խմբակները երաշխավորացավ են կպել: Եթե մի քիչ փորձենք հիշել, թե դրանից երևի երկու շաբաթ առաջ, և այդպես մի 2, 3, 4 տարի շարունակ ընդհանրապես խաղաղությունը չեն ընդունում, հիմա էլ ունեն նարատիվներ Ղարաբաղը հետ բերելու և այլնի մասին, որոնք հակասում են խաղաղությանը»,- այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Հիմա նոր բան են մտածել՝ խաղաղություն, բայց երաշխավորով, երաշխավորված: Առհասարակ երաշխավորները հետապնդում են իրենց շահը: Սառը հաշվարկների աշխարհում, միջազգային հարաբերություններում ոչ մեկը ոչ մեկի սիրուն աչքերի համար չի գնում, երաշխավորություն չի տալիս, իր զինվորների արյունը չի թափում, իր ծախսերը չի անում և այլն:

Երկրորդը՝ մենք գիտենք տասնյակներով երաշխավորված, ստորագրված, երաշխավորի խմբի կողմից երաշխավորված խաղաղություններ, որոնք հետո խախտվել են: Ընդ որում՝ երբեմն խախտվել են երաշխավորների կողմից, ինչն իր հերթին նորից ապացուցում է, որ երաշխավորները սիրուն աչքերի համար չէ, որ լինում են, այլ հետապնդում են սեփական շահերը․․․

Ո՛չ խաղաղություն են ուզում, ո՛չ ավելի ապահով ապագա, սաղ սուտ է: Ուզում են՝ կոնկրետ իքս երկիրը ինչ-որ հավելյալ լծակներով շարունակի, ավելացնի ներկայությունը ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստան-Ադրբեջան սահմանին, և ըստ այդմ՝ շարունակվի այն ցիկլը, որի մեջ եղել ենք․․․ Մեզ էլ ընդդիմություն կոչվածների շնորհիվ՝ քթներիցս բռնած, տանեն հագցնեն նույն պատին, հետո էլի՝ նույն պատին: Մենք՝ «Քաղաքացիական պայմանագիրը», ի՞նչ ենք առաջարկում ՀՀ ժողովրդին․ այնպես անենք՝ այս անգամ չխփվենք պատին, այլ վերապրման օրակարգից անցնենք զարգացման օրակարգ»,- նշեց Միրզոյանը։

«Ուզում են՝ իքս երկիրը ավելացնի իր ներկայությունը, մեզ էլ, քթներիցս բռնած, տանեն հագցնեն նույն պատին»․ Արարատ Միրզոյան