Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 մարտի, 2026 թ.

«Ատելության երկու ռահվիրաներ արդեն 8 տարի պահում են իշխանությունը»․ Սամվել Ֆարմանյան

70
Այսօր, 14:12
«Ատելության երկու ռահվիրաներ արդեն 8 տարի պահում են իշխանությունը»․ Սամվել Ֆարմանյան

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մահացու փակուղի.
Նիկոլն ու իր ուսապարկերը սկսեցին կազմակերպված ու գարշաբերան հարձակումը Քոչարյանի վրա:
Գիտե՞ք ինչու:
Որովհետև շատ լավ գիտեն՝ հենց իրենք արյունոտ բերանով սկսեն Քոչարյանի վրա հարձակումը, մտահոգ ու ազնիվ մարդկանց քննադատական ձայները լռելու են: Հասկանում եք...
Ու սենց, ձեռք-ձեռքի տված, իրար փաթաթված, իրարից սնվելով ու իրար ոռոգելով, ատելության երկու ռահվիրաներ Նիկոլն ու Քոչարյանն արդեն 8 տարի պահում են իշխանությունն ու քարուքանդ անում ամեն ինչ: Ու այս օրերին միասին տաշում մեր սրբության սրբոցի՝ Հայաստանի Հանրապետության գերեզմանաքարը:
Մահացու փակուղի...
Հ.Գ. Երեկ, պատասխանելով իմ բժիշկ ընկերոջ ազնիվ հարցին (դու ի՞նչ ես առաջարկում՝ ի՞նչ անի Քոչարյանը) մի քիչ պատկերավոր օրինակ էի բերել, թե ինչ անի, որ օգնի Նիկոլի իշխանազրկմանը: Ու այն ահավոր մեծ տարածում գտավ: Շատ լայն: Ինչու:
Որովհետև ես ընդամենը բարձրաձայնել էի այն, ինչ գիտեն, ինչ մտածում ու ինչ զգում են բոլորը, ինչն օդում ուղղակի կախված է: Ես ընդամենն ինձ վրա էի վերցրել հայտնի պերսոնաժի դերը՝ ասելու թագավորը մերկ է»:

Աղբյուրը`   Սամվել Ֆարմանյան