Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 մարտի, 2026 թ.

«Արդեն կարելի է կանխատեսել, որ այս պատերազմում հաղթող կողմ չկա»․ Գարիկ Քեռյան

74
Այսօր, 02:06
«Արդեն կարելի է կանխատեսել, որ այս պատերազմում հաղթող կողմ չկա»․ Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր՝ առավոտյան, լսեցի Սպիտակ Տանը Թրամփի պատասխանները լրագրողներին: Նա նշեց Իրանի հետ ինչ-որ բանակցությունների մասին: Սակայն լրիվ անհասկանալի պատկեր է ատացվում: Մեկ այլ աղբյուրից հաղորդում են, որ բանակցություն չկա և Իրանը Թրամփի բանակցային առաջարկը համարում է խորամանկություն։
Իրանի պաշտոնյաները, ըստ լուրերի, ԱՄՆ-ի հետ բանակցություններին միջնորդող երկրներին ասել են, որ չեն վստահում Վաշինգթոնին՝ անցյալի փորձի պատճառով, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները արդեն երկու անգամ ձախողվել են. 2025 թ. հունիսին Իսրայելը, նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ, հարձակվեց Իրանի վրա՝ բանակցությունների պլանավորված փուլից առաջ, իսկ 2026 թ. փետրվարին ԱՄՆ-ն և Իսրայելը գործողություն սկսեցին միջուկային հարցի վերաբերյալ նախնական համաձայնությունների ձեռքբերումից հետո։
«Մենք չենք ուզում կրկին խաբվել»․ սա է Թեհրանի ուղերձը:
Մամուլի տվյալներով՝ Իրանն արդեն տեղեկացրել է Պակիստանի, Եգիպտոսի և Թուրքիայի իշխանություններին, որ տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայության ավելացումը միայն ամրապնդում է Թեհրանի մտավախությունները, որ Թրամփի խաղաղ բանակցությունների առաջարկը կարող է խորամանկություն լինել։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ինքը՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, փոխնախագահ Ջ.Դ. Վենսի, հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆի և իր փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ մասնակցում է Իրանի հետ բանակցություններին։ Նա ասել է, որ բանակցությունները վերսկսվել են կիրակի օրը և ցույց են տալիս Թեհրանի լուրջ հանձնառությունը հակամարտության լուծում գտնելու հարցում։ Հակառակ այս հայտարարությանը, Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն եղել, և որ կեղծ լուրերն օգտագործվել են շուկաները մանիպուլյացիայի ենթարկելու համար։ Բայց, այուամենայնիվ, կարելի է արդեն կանխատեսել, որ այս պատերազմում հաղթող կողմ չկա, կա ռազմական գործողությունների դադարեցման երկկողմանի ցանկություն: Ինչպե՞ս, որտե՞ղ և ի՞նչ ձևաչափով, կերևա մոտակա տասնօրյակում: Իսկ Թրամփի վարկանիշն արդեն իջել է 35 տոկոսի»:

Աղբյուրը`   Գարիկ Քեռյան