Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 մարտի, 2026 թ.

«Տեղից մի՛ արձագանքեք, թե չէ դահլիճից էլ ռադ կանենք». Ռուբեն Ռուբինյանը՝ Հակոբ Ասլանյանին

74
Այսօր, 10:30
«Տեղից մի՛ արձագանքեք, թե չէ դահլիճից էլ ռադ կանենք». Ռուբեն Ռուբինյանը՝ Հակոբ Ասլանյանին

«Պարո՛ն Ասլանյան, տեղից մի՛ արձագանքեք, թե չէ դահլիճից էլ ռադ կանենք ձեզ»,- ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթի ժամանակ, դիմելով անկախ պատգամավոր Հակոբ Ասլանյանին, ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:

Հիշեցնենք՝ Սիմոնյանն իր ելույթում անդրադառնում էր երեկ Ասլանյանի ու ԱԺ-ի մոտ ակցիա իրականացնող քաղաքացիների զրույցին, որի ժամանակ Ասլանյանն ասել էր. «Քիչ մնաց, մի երկու ամսից ռադ կանենք, կգնան (նկատի ուներ իշխանությանը-խմբ.)»: