«Հնարավորություն ունեիք զոհվածների ծնողներից ներողություն խնդրելու ու լռելու, բայց չարեցիք»․ Սոֆյա Հովսեփյան
71
Այսօր, 10:24
ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կեղծավորություն… Էդ անտերն ի՞նչ համ ունի, որ այդքան սիրում եք։ Ուրեմն, վերջերս «անկախ պատգամավոր» հռչակված Հակոբ Ասլանյանը, զոհվածի հարազատի հարցին՝ որտե՞ղ էիք պատերազմից հետո, տեղյա՞կ էիք, որ որոնողական աշխատանքներ են կատարվում և այլն, առանց ամաչելու պատմում է, որ երկու օր կոմայի մեջ է եղել, հետո՝ աչք-ունք, բլյա-բլյա… և վերջում էլ ասում է, թե իշխանության մեջ է եղել 2021–2024թթ․։ Պարոն Ասլանյան, ինչո՞ւ անհարմար չեք զգում։ Բա 2020-ին կուրծք ծեծելով նիկոլ էիք պաշտպանում, ինձ էլ փորձում էիք բացատրել, թե առաջնագծում ի՜նչ ահավոր վիճակ էր։ Լո՞ւրջ․․․ Էդ «կինոն» նիկոլին պետք էր պատմել, ինքն էր պաղկած իր մնացած փնջային պատգամավորներով, ես ի՞նչ, սովորական մահկանացու էի ձեր՝ «Աստվածներիդ» կողքին ... Գիտե՞ք՝ այս ամենում ինձ համար ամենացավալին որն է։ Վերջապես հնարավորություն ունեիք այդ ծնողներից ներողություն խնդրելու ու լռելու, պարզապես լռելու, բայց դա չարեցիք։ Այո՛, ներողություն պիտի խնդրեք՝ ամեն մեկդ։ Որովհետև մենակ էիք թողել նրանց՝ դիակների, թշնամու, պարկերի, ոսկորների հետ։ Մենակ էիք թողել իրենց վշտի ու ցավի մեջ՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես։ Չէ՛, ամենասարսափելին այն էր, որ անգամ ուղարկված դիակին տեր կանգնող չկար, ու այն կորչում էր… կորչո՜ւմ… Իսկ այդ ընթացքում Նիկոլի սենյակում անհարմար մի իրարանցում էր՝ ով և ինչպես է հայտնվելու 2021-ի ԱԺ ցուցակում։ Արդեն մանդատի համը բերաններումդ էր, իրար էիք մորթում՝ ով ավելի շատ կծառայի, ով ավելի լավ կծառայի նեռին։ Ծառայեցիք ևս 5 տարի, ու հիմա նորից նույն շրջափուլում ենք։ Դուք դուրս եկաք, բայց շարունակում եք ծառայել նույն կերպ։ Ես արդեն կասկածում եմ՝ դուք իսկապես պատերազմով անցե՞լ եք։ Այլապես գոնե մի կաթիլ արժանապատվություն կունենայիք և այս 6 տարիների ընթացքում ձեր անխոնջ ծառայության, ձեր կիսած քաղաքականության, Եռաբլուրում զոհվածի ծնողին անպատվելու, դատի տալու և մնացած բոլոր անհայրենիք արարքների համար ներողություն կխնդրեիք՝ նախ զոհվածների հարազատներից, հետո էլ ամբողջ ազգից։ Ամոթ»։