Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 մարտի, 2026 թ.

«Ահա թե ինչ են ուզում անել ընդդիմադիրները ՀՀ-ում». Հայկ Կոնջորյան

79
Այսօր, 09:48
«Ահա թե ինչ են ուզում անել ընդդիմադիրները ՀՀ-ում». Հայկ Կոնջորյան

ՔՊ-ական Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան եթերում հայտնում է. «Ընդդիմությունն այսահարվում է, երբ ասում ենք, որ հունիսի 7-ին եթե իրենք հանկարծ ՀՀ-ում զավթեն իշխանությունը, լինելու է պատերազմ: Բայց իրենք դա արդեն մեկ անգամ արել են՝ Ղարաբաղում: 2023-ի սեպտեմբերի 9-ին Ղարաբաղում ընդդիմությունը զավթեց իշխանությունը՝ Շահրամանյանն ընտրվեց նախագահ: Քոչարյանը, Սարգսյանը շնորհավորեցին ու հույս հայտնեցին, որ նույն բանը տեղի կունենա ՀՀ-ում: Սեպտեմբերի 19-ին Ղարաբաղում սկսվեցին ռազմական գործողությունները, իսկ 26-ին Շահրամանյանը ստորագրեց Ղարաբաղի լուծարման հրամանագիրը: Ահա թե ինչ են ուզում անել ընդդիմադիրները՝ ՀՀ-ում. զավթել իշխանությունը, սանձազերծել պատերազմ, լուծարել ՀՀ-ն: Թույլ չենք տալու այս պլանի իրագործումը»:

Աղբյուրը`   Հայկ Կոնջորյան