Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 մարտի, 2026 թ.

«Եթե Արցախի թեման փակ է, ինչո՞ւ է այն անընդհատ հայտնվում քննարկումների կիզակետում»․ Տիգրան Աբրահամյան

73
Այսօր, 09:42
«Եթե Արցախի թեման փակ է, ինչո՞ւ է այն անընդհատ հայտնվում քննարկումների կիզակետում»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե Արցախի թեման փակ է, ապա ինչո՞ւ է այն հանրային-քաղաքական դիսկուրսում անընդհատ հայտնվում քննարկումների կիզակետում։
Թեև Ադրբեջանում ակնհայտորեն գոհ են ՀՀ իշխանության՝ Արցախի թեմայով հնչեցվող հավաստիացումներից, սակայն ակնկալիքներն անընդհատ աճելու են:
Գնացող-եկող կառավարությունները կարող են Արցախի խնդրի վերաբերյալ տարբեր մոտեցումներ և սկզբունքներ որդեգրել, բարդացնել կամ թեթևացնել արցախցիների կյանքը, սակայն արցախցիների կամքին հակառակ՝ հարցը ջնջել պարզապես չեն կարող։
Ով այսօր փորձում է արդարացնել Արցախի հանձնումը, պարտությունն ու Արցախն ադրբեջանական հռչակելը, պատմության ամոթալի էջերում իր խարանն է արձանագրում»։