Նոր վարույթ Ծառուկյանի նկատմամբ. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, իշխանությունների հրահանգով հերթական քրեական գրոհն է սկսվելու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած Գագիկ Ծառուկյանի դեմ։ Ըստ այդմ՝ Քննչական կոմիտեն «խոդ է տվել» տարիներ առաջ նախաձեռնված մի քրեական վարույթ՝ 2018-ի ընտրությունների մասին, որին ԲՀԿ-ն և «Ալյանս» կուսակցությունը մասնակցում էին «Ծառուկյան դաշինքով»։ Վարույթը վերաբերում է ընտրությունների ժամանակ պետական ֆինանսավորումը կուսակցությունների միջև համաչափ չբաշխելուն։ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը մեզ ասաց, որ նման տեղեկություն չունի։ «Ալյանսի» նախագահ, հետախուզման մեջ գտնվող Տիգրան Ուրիխանյանը հաստատեց տեղեկությունը․ «Իմ ինֆորմացիան հետևյալն է․ երեկ կամ նախորդ օրը կուսակցության գլխավոր քարտուղարի հետ կապվել է ՔԿ-ի Գայանե անունով քննիչ, որը հայտնել է, որ շուրջ 2 տարի առաջ կուսակցության ներկայացուցիչներից մեկի կողմից տրված դիմումի համաձայն՝ չեմ իմանում ինչ ճակատագրի արժանացած քրեական գործը վերսկսվել է, այն վերաբերում է պետական ֆինանսավորումը համաչափորեն չբաշխելուն»։ Ինքը՝ Ուրիխանյանը, չգիտի, թե ով է ստացել այդ գումարը, ով չի բաշխել, իրեն դա չի էլ հետաքրքրում, եթե կա քրեական տարր, ապա կա համապատասխան ընթացք»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Զեկույցը թող հանրայնացնեն, որ ժողովուրդն իմանա՝ ով է սրիկան»․ ակցիայի մասնակիցները՝ Հակոբ Ասլանյանին (տեսանյութ)
3316:54
«Հաջորդ ընտրությանն ասելու է՝ իսլամ ընդունեք, հակառակ դեպքում Ալիևը կհարձակվի». Միհրան Հակոբյան
3516:48
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
3416:30
Լիբանանն Իրանի դեսպանին «անցանկալի անձ» է հայտարարել
10716:27
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նոր քարտուղար է նշանակվել
8015:52
«Ալեն Սիմոնյա՛ն, շարունակեք ուշադիր հետևել իմ ու գործընկերներիս ելույթներին». Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
8914:54
