«Փորձում են պրոցեսն անլրջացնել․ ես կապիկություններ անելու ցանկություն չունեմ»․ Ռոբերտ Քոչարյան
![]() «Ընտրությունները հենց նրա համար են, որ լուրջ հարցերից խոսեն, ճակատագրական պահ է գալիս երկրի համար, և ենթադրվում է, որ հենց լուրջ խոսակցությունների արդյունքում մարդիկ պետք է կողմնորոշվեն, թե որ քաղաքական ուժին, որ առաջնորդին քվեարկեն։ Եվ այն, ինչ ես տեսնում եմ, դա կարծես՝ գիտակցված փորձում են այս պրոցեսն ամբողջությամբ անլրջացնել։ Եվ պատճառը ևս ինձ համար հասկանալի է, որովհետև լուրջ թեմաների շուրջ իրենք ասելիք չունեն»,- «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Եթե մենք անլրջություն ցուցաբերենք, մեր ընտրողին կկորցնենք ըստ էության, խոսքը գնում է հետևյալ մասին, դու սեփական ժողովրդիդ հարգո՞ւմ ես, թե՞ չես հարգում, դու ընտրությունները կրկեսի ես վերածում, թե՞ լուրջ ես վերաբերում։ Իրականում այն, ինչ ես տեսնում եմ, նույնիսկ արդեն կրկեսի վերածել չի, արդեն կոպիտ ասած՝ «դուրդոմի» վերածել է, գժանոցի․․․ Ես մի անգամ ասել եմ վերջերս, որ կապիկություններ անելու ցանկություն չունեմ և կապիկություններ անելը ընտրական գործընթացներում առաջին հերթին անհարգալից վերաբերմունք է քո ժողովրդի նկատմամբ, քո երկրի նկատմամբ։ Չի կարելի, սա ուղղակի, ուղղակի անընդունելի է»,- հավելել է Քոչարյանը։ |

«Զեկույցը թող հանրայնացնեն, որ ժողովուրդն իմանա՝ ով է սրիկան»․ ակցիայի մասնակիցները՝ Հակոբ Ասլանյանին (տեսանյութ)
3316:54
«Հաջորդ ընտրությանն ասելու է՝ իսլամ ընդունեք, հակառակ դեպքում Ալիևը կհարձակվի». Միհրան Հակոբյան
3516:48
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
3416:30
Լիբանանն Իրանի դեսպանին «անցանկալի անձ» է հայտարարել
10716:27
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նոր քարտուղար է նշանակվել
8015:52
«Ալեն Սիմոնյա՛ն, շարունակեք ուշադիր հետևել իմ ու գործընկերներիս ելույթներին». Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
8914:54
