«ՀՀ շահը սպասարկողը չի կարող զբաղվել ադրբեջանական զավթողական թեզերի պրոպագանդայով»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգի ուսումնասիրությամբ ես զբաղվում եմ այդ հայեցակարգի՝ շրջանառության մեջ մտնելու օրվանից ի վեր՝ 2022 թվականի դեկտեմբերի 24-ից սկսած։ Պրահայում ՀՀ իշխանությունների կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց երկու ամիս անց Իլհամ Ալիևը հայտարարեց․ «Այս տարածքում Հայաստան երբեք չի եղել։ Այսօրվա Հայաստանը մեր հողն է… Այժմ, երբ Ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է, սա է մեր օրակարգում եղած խնդիրը։ Իհարկե, վաղաժամ էր խոսել դրա մասին նախքան Ղարաբաղյան հակամարտության լուծումը։ Բայց մենք չպետք է ժամանակ վատնենք»։ Դրանից հետո այս թեման մտավ հանրակրթական դպրոցներ, ԲՈՒՀ-ական համակարգ, և այն մասսայական տարածում է ստանում։ Ավելին՝ շատ անկեղծ ասեմ՝ սրա ուսումնասիրությունը ազդում է իմ ֆիզիկական առողջության վրա, ուստի, եթե ինձ մնար, առհասարակ կուզեի չխոսել սրանից։ Բայց, գիտակցելով վտանգը, հասկանալով, որ սա ուղղված է իմ պետության դեմ, դրա մասշտաբները անպատկերացնելի են, ես դրա ողջ ռիսկը տեսնում եմ, ես խոսում եմ այս ռիսկի և այն չեզոքացնելու հնարավորությունների մասին։ Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ սա հստակ զավթողական և պատերազմական հայեցակարգ է, որը ուղիղ հրահանգավորվում է նախագահ Ալիևի կողմից։ Ասենք՝ սա ի՞նչ է, եթե ոչ ադրբեջանական զավթողական հայեցակարգի հստակ «նորմալիզացում» կամ «լեգիտիմացիա»։ Անկեղծ՝ սա, իմ կարծիքով, կոլաբորացիոնիզմ է, չի կարող, չէ՞, ՀՀ շահը սպասարկող պաշտոնյան ՀՀ հարկատուների փողերով զբաղվել ադրբեջանական զավթողական թեզերի պրոպագանդայով։ Սա աբսուրդ է ուղղակի»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Ո՞վ էր մեղավորը, որ մեր երեխաները, իմ ախպերը զոհվել են․ թող հրապարակեն զեկույցը»․ Արսեն Ղուկասյան (տեսանյութ)
3816:24
«Նիկոլի իշխանությունը խոստացել է դեմ չկանգնել Ադրբեջանին՝ անվերապահ կատարելով նրա պահանջները». Վահե Սարգսյան
3916:12
«Սա ՀՀ իշխող թիմի իրական պատկերն է»․ Նժդեհ Իսկանդարյան
4516:06
«Փաշինյա՛ն, դու մարմնավորումն ես պատերազմի կուսակցության». Լևոն Զուրաբյան
6516:00
ԻՀՊԿ-ն սպառնացել է հարձակվել Գազայի հատվածում Իսրայելի զինվորականների վրա
9615:46
«Նայեք՝ Ավինյան Տիգրանի նոր տրոլեյբուսներն ինչ հզոր են». Սամվել Հակոբյան (տեսանյութ)
7915:36
