«Ենթադրվում է, որ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնական ներկայացուցիչների միջև այս օրերին շփում չի եղել»․ Վարդան Ոսկանյան
![]() Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Դատելով տարբեր աղբյուրների տեղեկատվության համադրումից, կարելի է ենթադրել, որ իրականում ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնական ներկայացուցիչների միջև որևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի եղել։ Ամենայն հավանականությամբ, որևէ միջնորդի միջոցով, որը կարծես Պակիստանն է (կամ Պակիստանը, Եգիպտոսն ու Թուրքիան միասին) իրանական կողմին փոխանցվել են ամերիկյան առաջարկներ պատերազմի դադարեցման և բանակցություններ սկսելու վերաբերյալ։ Թվում է, թե Իսրայելում տեղյակ չեն եղել այդ մասին, քանի որ իսրայելական ԶԼՄ-ներում կան որոշակիորեն անակնկալի գալու կամ հիասթափության Իրանում կարծում են, որ որևէ վստահություն բանակցությունների վերաբերյալ չի կարող լինել՝ հաշվի առնելով նախորդ բացասական փորձը, և առայժմ պարզ չէ, թե արդյոք Իրանն ընդհանրապես կարձագանքի՞ ամերիկյան առաջարկին, թե՝ ոչ։ Համենայն դեպս, իրանական կողմն առայժմ տարբեր մակարդակներով առաջ է մղում սեփական նախապայմանները՝ Հորմուզի նեղուցի իրանական վերահսկողության իրավական ամրագրում, ռազմատուգանքի կամ Իրանին հասցված վնասների փոխհատուցում, ամերիկյան ռազմակայանների դուրս բերում Մերձավոր Արևելքից, պատժամիջոցների ամբողջական վերացում և Իրանի միջուկային ծրագիր ունենալու իրավունքի ամրագրում»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Զեկույցը թող հանրայնացնեն, որ ժողովուրդն իմանա՝ ով է սրիկան»․ ակցիայի մասնակիցները՝ Հակոբ Ասլանյանին (տեսանյութ)
3316:54
«Հաջորդ ընտրությանն ասելու է՝ իսլամ ընդունեք, հակառակ դեպքում Ալիևը կհարձակվի». Միհրան Հակոբյան
3516:48
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
3416:30
Լիբանանն Իրանի դեսպանին «անցանկալի անձ» է հայտարարել
10716:27
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նոր քարտուղար է նշանակվել
8015:52
«Ալեն Սիմոնյա՛ն, շարունակեք ուշադիր հետևել իմ ու գործընկերներիս ելույթներին». Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
8914:54
