Մերձավոր Արևելքի երկրները հերթ են կանգնում հարավկորեական հրթիռներ գնելու համար. #Bloomberg
![]() Մերձավոր Արևելքում ծավալվող ռազմական հակամարտության ֆոնին Պարսից ծոցի երկրները հետաքրքրություն են հայտնել Հարավային Կորեայի «Չխոնգուն» հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգի նկատմամբ, որը մի քանի անգամ ավելի էժան է, քան ամերիկյան Patriot համակարգը։ Այս մասին Bloomberg-ը հայտնում է՝ հղում անելով Հարավային Կորեայի ֆինանսների նախարարի հայտարարությանը։ «Մերձավոր Արևելքի երկրները հերթ են կանգնում հարավկորեական հրթիռներ գնելու համար», - ասել է նախարարը։ Խոսքը M-SAM կամ «Չխոնգուն» համակարգի մասին է։ Կու Յոնգ-չուլի խոսքով՝ SAM համակարգի ճշգրտությունը գերազանցում է 90%-ը։ Bloomberg-ը հաղորդում է, որ ամերիկյան Patriot և THAAD համակարգերը ցուցաբերում են նմանատիպ արդյունավետություն, սակայն այս թանկարժեք ՀՕՊ համակարգերի հրթիռային պաշարներն արագորեն սպառվում են Իրանի հարձակումների պատճառով։ Bloomberg-ի վերլուծաբանները բացատրել են, որ Մերձավոր Արևելքի երկրները հարավկորեական ՀՕՊ համակարգն օգտագործում են ամերիկյան համակարգերը լրացնելու համար։ Financial Times-ի տվյալներով՝ մեկ «Չխոնգուն» կալանող հրթիռի գինը կազմում է մոտավորապես 4 միլիոն դոլար։ Patriot համակարգի համար PAC-3 հրթիռի արժեքը գերազանցում է 13,5 միլիոն դոլարը։ Սեուլը համաձայնել է ԱՄԷ-ին ժամանակից շուտ մատակարարել նախկինում գնված տասնյակ հրթիռներ։ Մերձավոր Արևելքում պատերազմի սկսվելուց հետո «Կորեա Էկոնոմիկ Դեյլի»-ն հաղորդել է, որ «Չխոնգուն-II» ՀՕՊ համակարգն օգտագործվել է ԱՄԷ-ում իրանական բալիստիկ հրթիռային հարձակումը հետ մղելու համար: ՀՕՊ համակարգի մատակարարման համար մոտ 3,5 միլիարդ դոլարի պայմանագիր է կնքվել 2022 թվականին: ԱՄԷ-ից բացի, Սաուդյան Արաբիան նույնպես գնել է «Չխոնգուն-II» ՀՕՊ համակարգը: Էր-Ռիադը վճարել է մոտ 2,8 միլիարդ դոլար։ «Չխոնգուն» ՀՕՊ համակարգը համատեղ մշակվել է Հարավային Կորեայի Պաշտպանության զարգացման գործակալության և ռուսական «Ալմազ-Անտեյ» նախագծային բյուրոյի, ինչպես նաև LIG Nex1-ի, Hanwha Systems-ի (նախկինում՝ Samsung Thales) և Hanwha Aerospace-ի (նախկինում՝ Doosan DST) կողմից: -Իրանի կողմից էժանագին անօդաչու թռչող սարքերով կրկնվող հարձակումները, որոնք ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները ոչնչացնում են թանկարժեք հակաօդային հրթիռներով, սպառել են ամերիկացի դաշնակիցների պաշարները, - ասել է նախարարը։ |

«Ո՞վ էր մեղավորը, որ մեր երեխաները, իմ ախպերը զոհվել են․ թող հրապարակեն զեկույցը»․ Արսեն Ղուկասյան (տեսանյութ)
3816:24
«Նիկոլի իշխանությունը խոստացել է դեմ չկանգնել Ադրբեջանին՝ անվերապահ կատարելով նրա պահանջները». Վահե Սարգսյան
3916:12
«Սա ՀՀ իշխող թիմի իրական պատկերն է»․ Նժդեհ Իսկանդարյան
4516:06
«Փաշինյա՛ն, դու մարմնավորումն ես պատերազմի կուսակցության». Լևոն Զուրաբյան
6516:00
ԻՀՊԿ-ն սպառնացել է հարձակվել Գազայի հատվածում Իսրայելի զինվորականների վրա
9615:46
«Նայեք՝ Ավինյան Տիգրանի նոր տրոլեյբուսներն ինչ հզոր են». Սամվել Հակոբյան (տեսանյութ)
7915:36
