Երևան`   +12 °C
Այսօր`   Երեքշաբթի, 24 մարտի, 2026 թ.

«Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել»․ ՍԱՏՄ

98
Այսօր, 19:06
«Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել»․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնը հայտնում է․ «ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «ՊՐՈԳՐԵՍ8888» ՍՊ ընկերությանը պատկանող (ք․ Երևան, Սաֆարյան 6/4) հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ։
Մասնավորապես՝
- կոյուղաջրի հավաքման և հեռացման համակարգի կառուցվածքը չի բացառել կեղտի կուտակումը, թունավոր նյութերի հետ շփումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ, գոլորշու խտացումը կամ բորբոսների առաջացումը,
- պատերի որոշ հատվածներ, հատակը, աշխատանքային որոշ մակերեսներ հարթ չեն եղել, չեն պահվել նորոգ վիճակում և հեշտորեն չեն մաքրվել,
- hանրային սննդի օբյեկտը ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով, սանհանգույցով, իսկ լվացարանները՝ տաք ջրով։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է այն համապատասխանեցնել սահմանված նորմերին, ամրագրվել է վերջնաժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար»։