Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 մարտի, 2026 թ.

«Նշանակում է, որ պատերազմը չի էլ ավարտվել»․ Վահագն Սարոյան

70
Այսօր, 02:06
«Նշանակում է, որ պատերազմը չի էլ ավարտվել»․ Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տրամաբանելու համար մի քիչ ուշադիր է պետք լինել: Այսպես, մեզ ասում են՝ «եթե ես չընտրվեմ, պատերազմ է լինելու»։
Սա առաջին անգամը չէ, որ նման ուղերձ ենք լսում։ 2018-ին խոսվում էր խաղաղության, կայունության ու արժանապատիվ ապագայի մասին, վերացվում է կոռուպցիան, մարդիկ ապրում են հարուստ և երջանիկ: Բայց 2020-ին եղավ պատերազմ ու դժբախտություններ:
Ինչ է ստացվում՝ քանի ինքը չկար կառավարման ղեկին, խաղաղ էր, ինքը եկավ՝ հետը բերեց պատերազմ, հիմա ասում է, որ «գնամ կլինի պատերազմ», այսինքն՝ նշանակում է, որ պատերազմը չի էլ ավարտվել, այլ տրանսֆորմացվել է «խաղաղ» հայրենահանձնումի ու կապիտուլյացիայի, որը դեռ պրոցեսի մեջ է իր «քավորությամբ»։ Այսինքն՝ եթե ինքը չլինի, պատերազմը նորից կտրանսֆորմացվի՝ ստանալով ռազմական դրսևորում:
Բայց մյուս կողմից՝ 2025-ին հայտարարվեց, որ խաղաղությունն արդեն հաստատվել է: Հետո որպես հիմնավորում ասվում էր, որ այդ «պատերազմն ու Արցախի հանձնումը Հայաստանին ապահովեցին երկարաժամկետ անկախություն»: Այսօր նույն մարդը ասում է՝ եթե ինքը չլինի, պատերազմ է լինելու։
Եթե խաղաղություն էր հաստատվել և երկարաժամկետ անվտանգություն էր ձևավորվել, ապա ինչպե՞ս կարող է մեկ անձի ընտրությունից կախված լինել պատերազմի լինել-չլինելը։
Իսկ եթե իսկապես մեկ անձի հեռանալը կարող է բերել պատերազմի, ապա ստացվում է՝ այդ «երկարաժամկետ խաղաղությունն ու անվտանգությունը» իրականում երբեք էլ գոյություն չեն ունեցել:
Հասարակությանը հնարավոր չէ երկար խաբել ու մանիպուլացնել»:

Աղբյուրը`   Վահագն Սարոյան