Լիբանանն Իրանի դեսպանին «անցանկալի անձ» է հայտարարել
![]() Լիբանանի ԱԳՆ-ն Իրանի դեսպան Մոհամմադ Ռեզա Շեյբանիին «պերսոնա նոն գրատա» է հայտարարել: «Լիբանանը հետ է կանչում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեզա Շեյբանիի հավատարմագրման համաձայնությունը և նրան հայտարարում է պերսոնա նոն գրատա», - ասվում է նախարարության կողմից X-ում տարածված հայտարարության մեջ: Իրանցի դիվանագետը պետք է լքի Բեյրութը ոչ ուշ, քան մարտի 29-ը։ Փաստաթղթում որպես այս որոշման պատճառ նշվում է Թեհրանի կողմից «դիվանագիտական նորմերի և պետությունների միջև շփման հաստատված պրակտիկայի խախտումը»։ Ավելի վաղ ԱԳՆ գլխավոր քարտուղար Աբդել Սաթար Իսան հայտնել էր, որ Թեհրանում Լիբանանի դեսպան Ահմեդ Սուվեյդանը «հետ է կանչվել խորհրդակցությունների համար»: Մարտի 5-ին Լիբանանի կառավարությունը պահանջել էր, որ ուժային կառույցները վճռական գործողություններ ձեռնարկեն երկրում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գործունեությունը զսպելու համար: Տեղեկատվության նախարար Պոլ Մորկոսը հայտարարել էր, որ համապատասխան մարմիններին հանձնարարվել է ստուգել երկրում ԻՀՊԿ տարրերի ներկայությունը և «անհապաղ քայլեր ձեռնարկել նրանց ռազմական ակտիվությունը կասեցնելու համար»: |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
