Երևան`   +15 °C
Այսօր`   Երեքշաբթի, 24 մարտի, 2026 թ.

«Ո՞վ էր մեղավորը, որ մեր երեխաները, իմ ախպերը զոհվել են․ թող հրապարակեն զեկույցը»․ Արսեն Ղուկասյան

74
Այսօր, 16:24
«Ո՞վ էր մեղավորը, որ մեր երեխաները, իմ ախպերը զոհվել են․ թող հրապարակեն զեկույցը»․ Արսեն Ղուկասյան

«Այսօր ո՛չ իշխանությունից ունեմ ակնկալիք, ո՛չ ընդդիմությունից։ Վեց տարի պայքարում ենք, տեսել եմ, որ ոչ մեկը ոչ մի բան չի անում, այսքան տարի սպասել ենք ԱԺ քննիչ հանձնաժողովի խոստմանը, մեզ խոստացել են, որ եզրակացությունը լինելու է, իմանալու ենք՝ այս ամենի մեղավորներն ովքեր են ու իրենք ստանալու են իրենց պատիժը։ Ի՞նչ եղավ»,- այսօր ԱԺ-ի դիմաց ակցիայի ժամանակ ասել է 44-օրյայի ժամանակ զոհվածի եղբայր Արսեն Ղուկասյանը։ «Այսքան տարի մենք սպասել ենք, որ իմանանք, ով էր մեղավորը, որ մեր երեխաները, մեր տղերքը, իմ ախպերը զոհվել են։ Մենք հո ավել բան չենք ուզում, թող հրապարակեն զեկույցը, ասեն՝ ինչ է եղել, ում մեղքով է եղել»,- նշել է Ղուկասյանը:

Նշենք, որ ակցիայի ժամանակ նախաձեռնող խմբի անդամները նամակ են հանձնել ԱԺ՝ ներկայացնելով իրենց պահանջը։

Ակցիա՝ ԱԺ-ի դիմաց