«Օրվա մեջ 4-5 անգամ սխալվում են, տենց էլ երկիր են կառավարում»․ Գառնիկ Դանիելյան
![]() «Ախր իրենք օրվա մեջ 4-5 անգամ սխալվում են, տենց էլ երկիր են կառավարում»,- ճեպազրուցի ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այսօրվա հայտարարությանը։ «Ասում են՝ մենք տենց բան չենք ասել, առավոտվա ասած բանը կեսօրին ասում են՝ մենք տենց բա՞ն ենք ասել, մե՞նք, լա՞վ եք տեսել, կարող ա մենք չենք։ Եթե մարդը քրոնիկ ստախոս է, ինչի՞ մասին է խոսքը, առավոտյան մի բան է ասում, կեսօրին ասում է՝ էդ ես չեմ։ Ինքը տենց էլ երկիր է կառավարում, տենց էլ գնում է բանակցությունների։ Երկիրը չպիտի ղեկավարվի ու կառավարվի ուրախ ավտոբուսի տրամաբանությամբ, ոնց որ ավտոբուսն է, այնպես էլ պետական կառավարման համակարգն է, արտաքին հարաբերությունները»,- շարունակել է ընդդիմադիր պատգամավորը՝ թեմայի համատեքստում խոսելով նաև Նիկոլ Փաշինյանի մասին: |

«Ո՞վ էր մեղավորը, որ մեր երեխաները, իմ ախպերը զոհվել են․ թող հրապարակեն զեկույցը»․ Արսեն Ղուկասյան (տեսանյութ)
3816:24
«Նիկոլի իշխանությունը խոստացել է դեմ չկանգնել Ադրբեջանին՝ անվերապահ կատարելով նրա պահանջները». Վահե Սարգսյան
3916:12
«Սա ՀՀ իշխող թիմի իրական պատկերն է»․ Նժդեհ Իսկանդարյան
4516:06
«Փաշինյա՛ն, դու մարմնավորումն ես պատերազմի կուսակցության». Լևոն Զուրաբյան
6516:00
ԻՀՊԿ-ն սպառնացել է հարձակվել Գազայի հատվածում Իսրայելի զինվորականների վրա
9615:46
«Նայեք՝ Ավինյան Տիգրանի նոր տրոլեյբուսներն ինչ հզոր են». Սամվել Հակոբյան (տեսանյութ)
7915:36
