Երևան`   +15 °C
Այսօր`   Երեքշաբթի, 24 մարտի, 2026 թ.

«Ինչո՞ւ եք Արցախ ասում... Ղարաբաղն Ադրբեջանինն է». Ալեն Սիմոնյան

34
Այսօր, 13:18
«Ինչո՞ւ եք Արցախ ասում... Ղարաբաղն Ադրբեջանինն է». Ալեն Սիմոնյան

«Իսկ ինչո՞ւ եք Արցախ ասում, ուզում եմ հասկանալ, ինձ հետաքրքիր է զուտ: Իսկ ինչո՞ւ եք վատ զգում, երբ ՀՀ ինչ-որ տարածքների ադրբեջանական անվանումներ են տալիս, ենթադրենք՝ Սևանին...»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը: Դիտարկմանը՝ Արցախը հայկական է, նշել է. «Իսկ ինչո՞ւ այդ նույն Ղարաբաղի Սահմանադրության անվանումը չեք տալիս՝ ԼՂՀ...որովհետև բոլորդ քաղաքականացված եք, զբաղված՝ պահանջատիրական բաներ ներկայացնելով: Այդ դեպքում վատ մի զգացեք, որ ինչ-որ մի երկրում ինչ-որ մարդ Սևանին այլ բան ասի»: Արձագանքին՝ Սևանը մերն է, ասել է. «Ներողություն եմ խնդրում, Ղարաբաղն էլ Ադրբեջանինն է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը