«Շինաշխատանքներից շենքը դղրդում է, ոնց որ երկրաշարժ լինի»․ Խանջյան 7 շենքի բնակիչների բողոքի ակցիան
![]() Երևանի Խանջյան 7 շենքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ պատրաստվելով փակել շենքի բակ մտնող փողոցը։ «Մեկ տարի առաջ սկսեցին կառուցել բակի հետևում գտնվող շենքը՝ բնակիչներիս պատճառելով լիքը վնասներ, անհանգստություն։ Շինաշխատանքների հետևանքով շենքի վրա ճաքեր են առաջանում՝ թուլացնելով շենքի ամրությունը, մատի հաստության են հասնում ճաքերը։ Դիմել ենք կառուցողներին՝ ոչ մի պատասխան, դիմել ենք քաղաքապետարան, վարչապետին, ՄԻՊ-ին, պատասխանը եկել է, որ ինչ-որ տուգանքի տակ են դրել, իսկ էս վիճակը շարունակվում է մինչև այսօր»,- ասել է շենքի բնակիչներից Վահրամ Սիմոնյանը։ Ըստ բնակիչների՝ կառուցապատողները չեն պահպանում շինարարության կանոնները։ «Ցանց չկա, չեն ջրում տարածքը, որ փոշին քիչ լինի։ Փակելու ենք ճանապարհը, չենք թողնելու, մինչև պատկան մարմինները չգան ու չստիպեն, որ մեր վնասները հատուցեն»,- նշել են բնակիչները։
|

«Սրանից ներողություն լսելն ա անգամ արժանապատվությունը ոտնահարող»․ Արամ Գևորգյան
6710:18
Իրանն Իսպանիայի վարչապետի նկարով հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ (տեսանյութ)
9610:06
«Գառան մորթի հագած գայլեր են այսօրվա կառավարիչները». Շիրազ Խաչատրյան
7209:06
«Եթե չկա հրաժարական, ներողությունը չունի քաղաքական արժեք». Վարուժան Գեղամյան
10809:00
Սպասվում են տեղումներ (լուսանկար)
12407:24
Մարգարիտա Սիմոնյանը նոր գիրք է գրում Տիգրան Քեոսայանի մասին
18903:09
