Երևան`   +14 °C
Այսօր`   Երեքշաբթի, 24 մարտի, 2026 թ.

«Քոչարյանի ասածը խայտառակություն է». Ալեն Սիմոնյան

32
Այսօր, 11:58
«Քոչարյանի ասածը խայտառակություն է». Ալեն Սիմոնյան

«Փոդքաստի ժամանակ Քոչարյանն ասում է՝ հիմա տարածաշրջանում լարված իրավիճակ է, չգիտենք հետո ինչ աշխարհաքաղաքական կարգեր կհաստատվեն, և եթե լինի հնարավորություն, առիթ, պետք է օգտվել դրանից. վա՞տ բան է ասում»,- ճեպազրույցի ժամանակ հարց է ուղղվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:

Նա պատասխանել է, որ «շատ վատ բան է ասում, խայտառակություն է դա»: Դիտարկմանը, թե այսինքն՝ որ թուլացած Ադրբեջան լինի, մենք չպե՞տք է Արցախը ազատագրենք, արձագանքել է. «Իհարկե ոչ, երբեք: ՀՀ-ն չպետք է ունենա տարածքային պահանջներ և չունի հարևանների նկատմամբ...ինչ ամոթ ա: Ես զարմանում եմ, որ քաղաքական գործիչը այդքան ժամանակ քաղաքականության մեջ է, նման բան է ասում: Դա խայտառակություն է, մենք պիտի ամեն ինչ անենք, որ մեր տարածաշրջանը խաղաղ լինի: Էդ Հայաստանի վերջի մասին է ինքը խոսել»:

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը