Երևան`   +13 °C
Այսօր`   Երեքշաբթի, 24 մարտի, 2026 թ.

«Թվերով չմանիպուլացնեք հանրությանը». Դավիթ Ղահրամանյան

66
Այսօր, 12:18
«Թվերով չմանիպուլացնեք հանրությանը». Դավիթ Ղահրամանյան

Արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մարդուն զրկես իր հողում ապրելու իրավունքից, տնավեր անես, հազարամյա պատմական հայրենիքը ուրանաս ու գաս այս կարգի ցինիկաբար արտահայտվես։
Սխալը մենք ենք արել, որ ամեն մեկս մեր տան գծագիրը աչքներդ չենք կոխել ու պահանջել համապատասխան բնակարան։
Թե բա՝ «Չի եղել մի իշխանություն, որ այդքան աջակցություն լինի տրամադրած «մեր քույրերին ու եղբայրներին»» դու ինձ ինչ եղբայր, ԱՐԱ՝ ինչպես կասեր փողոցային նիկոլը։
Հ.գ. թվերով էլ չմանիպուլացնեք հանրությանը։ Մարդիկ ստիպված են կրկին քաղաքացիություն ստանում, որ մի կերպ վաստակած գումարով ստիպված չլինեն տան վարձ փակել»: