Երևան`   +14 °C
Այսօր`   Երեքշաբթի, 24 մարտի, 2026 թ.

«Նիկոլը սպառնալով ձեր սերն է մուրում». Սյուզի Բադոյան

58
Այսօր, 17:06
«Նիկոլը սպառնալով ձեր սերն է մուրում». Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլը սպառնալով ձեր սերն է մուրում.
Ասում է՝ գիտեմ զզվում եք ինձնից, ես խաբեբա եմ, ես կիսել եմ ձեր երկիրը, ձեր արժեքներն եմ տրորել, ձեր Եկեղեցին եմ պաշարել, ձեր ձագերին եմ տարել... մեծացրել եմ Եռաբլուրը, որ տոներն այլևս շիրիմների մոտ նշեք ու կկորցնեք կյանքի լուսավոր երազանքները, բայց սիրեք ինձ, 18+ քվեարկողներ ջաաան:
Սիրեք... թե չէ կմեռնեք սեպտեմբերին:
Պատերազմ կբերեմ ձեր գլխին, ես արդեն դրա փորձն ունեմ.
հիմա դուք ստիպված եք տանջահար, անորոշ ներկայով ու ապագայով զսպել ձեր բնական էմոցիաները:
Մետրոյում կամ փողոցում պատահաբար հանդիպելիս շրջիկ կրկեսին՝ չվիրավորել նրան, որ հանկարծ վրադ մատ թափ չտան:
Չպահանջել բացառապես իր տեսակետն ընդունել
Ստիպված եք զսպել ձեր միջի ատելությունը, գուցե վրեժը նաև... և ՍԵՐ տալ ձեզ մահով սապռնացողին, ձեզ յաթաղանով սապռնացողին:
Հարկադրված եք ձեր քվեարկությամբ օգնել, որ մահը ոչ թե կրակոցով, այլ պարելով գա մտնի ձեր տներ, ֆեստիվառով գա, ուրախ նվագով, առողջապահության նախարարի տանցիներով գա:
Հմայիչ ժպիտներով ու պեռաշկիներով, որ մահվան սարսուռը չզգաք:
Փաստորեն, ըստ Նիկոլի, եթե ընտրվեք իրեն, ապա կգա խաղաղության ստվարաթղթով փաթեթավորել սպիտակ մահը ոչ կրակոցով ու բեզպիլոտնիկով, անունը կլինի համերաշխ առևտուր Ադրբեջանի հետ, ադրբեջանական սնունդ ու ամեն ինչ... և ներթափանցած նոր երջանկություն, որից հետո կվախենաք...
Պիտի փաստորեն քվեարկեք, որ սեպտեմբերին ահարկու պատերազմ չլինի, փոխարենը՝ քայլելով ադրբեջանցին մտնի հայկական գյուղեր, ձուլվի մեզ հետ՝ իսկը խորհրդային ժամանակների պես:
Չէ որ Ալիևը մի օր ասել էր՝ 300 հազար ադրբեջանցի դիմել է ՀՀ կառավարությանը, որ «Արևմտյան ադրբեջան» վերադարձի ապահով պայմաններ ստեղծի, բա...
Սա է երևի տարբերությունը... ու հիմա իր սպառնալիքը այ սրա մասին է փաստորեն:
Սուլեյման բ...նաբար եմ ասել է...»:

Աղբյուրը`   Սյուզի Բադոյան