Հաշվեհարդարը՝ ընտրություններից հետո. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Կիրակի օրը Շենգավիթում քաղաքացին իր բնակարանի պատուհանից միջնամատ էր ցույց տվել Փաշինյանին։ Նրան ուղեկցող ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը, մեր տեղեկություններով, նույն վայրկյանին հեռախոսով կապվել է ենթակաների հետ և փոխանցել շենքի հասցեն ու հարկը, որ ճշտեն քաղաքացու տվյալները եւ փոխանցեն իրեն։ Ենթադրվում է, որ փորձելու են առնվազն բարդացնել քաղաքացու կյանքը, եթե ոչ այս փուլում, ապա ընտրություններից հետո, եթե, իհարկե, ՔՊ-ն վերարտադրվի եւ բացի իր «դավթարները», թե ով իրեն ոնց է պահել նախընտրական փուլում: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանին, իբրև թե ներկուսակցական քարոզարշավի այս փուլում մեծ թվով ՊՊԾ աշխատակիցներ են ուղեկցում, այսինքն՝ պետական միջոցները մսխվում են ներկուսակցական նպատակներով: Ուժայինների ծառայողները նաեւ քաղաքացիական հագուստով են ուղեկցում։ Իսկ «Իմ քայլը» հիմնադրամն ակտիվ բարեգործություն է անում: Հիշեցնենք, որ քաղաքական ուժերի հետ փոխկապակցված հիմնադրամներն այս փուլում իրավունք չունեն բարեգործությամբ զբաղվել, դա նախընտրական փուլում քրեորեն պատժելի է»: |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
