Իրավապահները խուզարկել են ԱԱԾ շենքի ուղղությամբ հրավառ շշեր նետած երիտասարդի տունը. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները կալանավորված երիտասարդի տանից տարել են հեռախոս, համակարգիչ, սակայն որևէ իր չեն հայտնաբերել ահաբեկչության քրեական վարույթին առնչվող։ Արդեն տեղեկացրել էինք, որ այս տարվա մարտի 6-ին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 1994 թվականին ծնված Րաֆֆի Մանդալյանը հրավառ շշեր էր նետել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի վրա։ Մանդալյանը իրավապահներին ցուցմունք է տվել, բացատրել, որ իր քայլը պայմանավորված է եղել խորը զայրույթով և հիասթափությամբ։ Նա նշել է, որ իրեն մտահոգում է հայրենիքի անվտանգության վիճակը, և, իր համոզմամբ, հասարակության մեջ առկա է անտարբերություն և լռություն այդ հարցի շուրջ։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Սրանից ներողություն լսելն ա անգամ արժանապատվությունը ոտնահարող»․ Արամ Գևորգյան
6710:18
Իրանն Իսպանիայի վարչապետի նկարով հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ (տեսանյութ)
9610:06
«Գառան մորթի հագած գայլեր են այսօրվա կառավարիչները». Շիրազ Խաչատրյան
7209:06
«Եթե չկա հրաժարական, ներողությունը չունի քաղաքական արժեք». Վարուժան Գեղամյան
10809:00
Սպասվում են տեղումներ (լուսանկար)
12407:24
Մարգարիտա Սիմոնյանը նոր գիրք է գրում Տիգրան Քեոսայանի մասին
18903:09
