Ուկրաինան բալիստիկ հրթիռով հարվածել է Սանկտ Պետերբուրգի Պրիմորսկ նավահանգստին
![]() Ուկրաինան իր առաջին հեռահար հարվածն է հասցրել Սանկտ Պետերբուրգի մոտ գտնվող Պրիմորսկ նավահանգստին՝ օգտագործելով իր նորագույն FP-9 բալիստիկ հրթիռը։ X սոցիալական ցանցում այ մասին ակնարկել է ուկրաինական Fire Point պաշտպանական ընկերության համասեփականատեր և գլխավոր կոնստրուկտոր Դենիս Շտիլերմանը: Շտիլերմանն ավելի վաղ հայտարարել էր նոր հեռահար հրթիռների փորձարկման նախապատրաստությունների մասին։ Հայտնի տեխնիկական բնութագրերի համաձայն՝ FP-9 բալիստիկ հրթիռը կարող է հարվածել թիրախներին մոտավորապես 800-850 կմ հեռավորության վրա և կրել մինչև 800 կգ քաշով մարտագլխիկ։ Այս հեռավորությունը թույլ է տալիս հրթիռին հարվածել ռազմավարական թիրախներին Ռուսաստանի թիկունքում, այդ թվում՝ խոշոր լոգիստիկ և էներգետիկ հանգույցներին։ Պրիմորսկի նավահանգիստը Ռուսաստանի Բալթիկ ծովի խոշորագույն նավթի արտահանման տերմինալներից մեկն է: Հաղորդվում է, որ հարձակումը վնասել է վառելիքի բաք, հրդեհ է առաջացրել, ստիպել է տարհանել անձնակազմը և ժամանակավորապես դադարեցրել է նավթամթերքի բեռնումը: |

Հարավային Կորեայում ավտոբուսը բախվել է 32 տրանսպորտային միջոցի․ տուժել է 57 մարդ (տեսանյութ)
2809:49
Բուլղարիայում նոյեմբերի 11-ը հայտարարվել է սգո օր
295Երեկ, 18:55
«Պարզվել է վնասվածքը պատճառած աղջկա ինքնությունը․ նա հայտնաբերվել է»․ ՆԳՆ
173Երեկ, 18:48
Էջմիածնում դպրոցական աղջիկների վեճն ավարտվել է դանակահարությամբ
165Երեկ, 18:36
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել (տեսանյութ)
356Երեկ, 14:37
Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել. «Հրապարակ»
149Երեկ, 09:18
