Երևան`   +9 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 մարտի, 2026 թ.

«Արցախը խուրդել է, բայց հայտարարում է, թե ինքն ամենաշատ ֆինանսական օգնությունն է տվել». Արգիշտի Կիվիրյան

71
Այսօր, 21:54
«Արցախը խուրդել է, բայց հայտարարում է, թե ինքն ամենաշատ ֆինանսական օգնությունն է տվել». Արգիշտի Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պատկերացրեք, ինչ-որ մեկը ձեզ վարկ տա, որ դուք ձեր տունը ռեմոնտ անեք, բայց հետո գա ու ձեր տունը կրակի մատնի, վառի պրծնի ու ամեն առիթով հայտարարի, թե բա՝ ամենամեծ ներդրումն ա արել ձեր տան վրա։ Հիմա Նիկոլն ա։ Արցախը խուրդել ա, Արցախ էլ չկա, ողջ բնակչությունը դառել ա գաղթական, բայց աչքերը կլորացած ողջ օրը հայտարարում ա, թե բա ինքն ամենաշատ ֆինանսական օգնությունն ա տվել Արցախին։ Թողնենք մի կողմ, որ քո ջեբից չես տվել, մի հատ ուշքի արի, քո պատճառով Արցախ էլ չկա, ՉԿԱ»:

Աղբյուրը`   Արգիշտի Կիվիրյան