Թեհրանը նախատեսում է մի շարք «անակնկալներ»
![]() Իրանի իշխանություններն առաջիկա օրերին քայլեր են նախապատրաստում, որոնք կարող են լուրջ հետևանքներ ունենալ Միացյալ Նահանգների հետ հակամարտության համար, հաղորդում է Tasnim-ը՝ հղում անելով աղբյուրին։ Գործակալության տվյալներով՝ Թեհրանը նախատեսում է իրականացնել մի շարք «անակնկալներ», որոնք կարող են ազդել իրադարձությունների ընթացքի վրա։ Աղբյուրը նաև խորհուրդ է տվել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին՝ ուշադիր հետևել զարգացումներին, մասնավորապես՝ ռազմաօդային ուժերին, ֆոնդային շուկային և նավթի գների դինամիկային։ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ հրամայել է դադարեցնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածները և վերջին օրերին տեղի ունեցած բանակցությունները որակել է «դրական և արդյունավետ»՝ նշելով, որ երկխոսությունը կարող է շարունակվել մեկ շաբաթվա ընթացքում։ Միևնույն ժամանակ, Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Վաշինգթոնի հետ ուղիղ բանակցություններ չի վարել, չնայած հաստատել է միջնորդների միջոցով ազդանշաններ ստանալը հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու ԱՄՆ-ի պատրաստակամության վերաբերյալ: |

«ՇՄԱԳՓ» օրենքի փոփոխությունների համաձայն՝ համայնքի բնակչի ձայնը կլինի զուտ խորհրդատվական»․ Օլեգ Դուրգարյան
9003:06
«Եթե Թուրքիան որոշի Հայաստանի հետ հաստատել հարաբերություններ, սպառնալիք կարող է լինել հենց Ադրբեջանը»․ Թաթուլ Հակոբյան
17202:06
«Դիլիջանի աղբավայրը միտումնավոր հրդեհում են»․ Ոսկան Սարգսյան
12801:06
«Արցախը երբ հայաթափվում էր, Եվրոպան լուռ էր»․ Հրանտ Ավետիսյան
13600:18
«Կենսաբազմազանության պահպանման հարցում համայնքները չպետք է լինեն վերջնական որոշում կայացնողը»․ Օլեգ Դուլգարյան
156Երեկ, 20:48
«ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը»․ «Տաշիր Կապիտալ»
155Երեկ, 19:36
