«ՀՀ կառավարությունը չունի որևէ խորքային առաջարկ, որը ենթադրում է տնտեսական կյանքում հիմնարար փոփոխություն». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ բադալյանի թելեգրամյան գրառումը. «Եթե նկատել եք, Հայաստանի կառավարող ուժը գործնականում չունի հանրությանը ոչ մի հիմնարար, հայեցակարգային տնտեսական առաջարկ: Բացի Թրամպի ուղու հետ կապված «միլիարդավոր դոլարների» ամերիկյան ներդրումների վերաբերյալ «մեդիաթարգմանական» մանիպուլյացիաներից, չկա որեւէ կոնկրետ այլ խոշոր առաջարկ: Իսկ այդ մեդիամանիպուլյացիաների համար մեղմ ասած բարենպաստ ժամանակահատված չէ, քանի որ Իրանի դեմ պատերազմը հիմնավորապես փոխել է համայնապատկերը: Նիկոլ Փաշինյանը հիմա ինքն է խոստովանում, որ Թրամպի ուղին ԱՄՆ-ի համար դադարել է լինել առաջնահերթ: Ինքս, ինչպես գիտեն հետեւորդները, միշտ եմ կարծել, որ այդ ծրագիրը կոնկրետ ԱՄՆ-ի համար երբեք չի էլ եղել առաջնահերթ, այլ դիտվել է մանրադրամ՝ այլ խոշոր նպատակների համար: Վերադառնալով տնտեսությանը: Հայաստանի կառավարությունը չունի որեւէ խորքային առաջարկ, որը ենթադրում է տնտեսական կյանքում հիմնարար փոփոխություն եւ ռեֆորմ: Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ ՌԴ հանդեպ պատժամիջոցների հույսին, պետական սուբսիդիաներով «ինքնախժռող» մեխանիզմների հույսին, եւ արտաքին պարտքով կառուցվող դպրոցների ու մանկապարտեզների հույսին, գումարած անորակ ասֆալտը: Չկան արտաքին ներդրումային իրական հեռանկարները, փոխարենը՝ ներդրողներին վանող բազմաթիվ երեւույթներ: Այս պայմաններում իհարկե չի մնում այլ բան, քան քաղաքացուն սպառնալ պատերազմով եւ ակնկալել շանտաժի նախընտրական էֆեկտ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

Ադրբեջանցի Նասիմի Մուսաևը երևանյան հիվանդանոցներից մեկում է
17605.10.2026, 18:42
«Նախնական վարկածով՝ վարակումը տեղի է ունեցել լաբորատոր պայմաններում անվտանգության կանոնների խախտման հետևանքով»․ ՀՎԿԱԿ
17105.10.2026, 16:42
«ՀՀ-ում դեղերի գները, տեսականին խնդրահարույց են»․ Ծաղիկ Վարդանյան (տեսանյութ)
13203.10.2026, 12:18
«Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է»․ Անահիտ Ավանեսյան
14202.10.2026, 10:54
«Օրենքը մի բան է սահմանում, գործընթացը ներկայացնող պաշտոնյան՝ մեկ այլ բան»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
18228.09.2026, 16:48
«Կատաղության դեմ պատվաստումները կյանք փրկող նշանակություն ունեն»․ ԱՆ
18328.09.2026, 12:00
