Ե՞րբ է բացվելու Հայաստանի հետ անցակետը. Yeşiligdir
![]() Թուրքական Yeşiligdir լրատվամիջոցը հրապարակել է «Ե՞րբ է բացվելու Հայաստանի հետ անցակետը» վերտառությամբ հոդված։ Նշվում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրից հետո սահմանների բացումը եղել է օրակարգում, և չնայած երկու երկրներն էլ պատրաստել են իրենց մաքսային շենքերը բացման համար, գործընթացը դեռևս ավարտված չէ։ Ըստ կայքի՝ թեև տեղի պաշտոնյաներրը հստակ տեղեկատվություն չունեն բացման ամսաթվի վերաբերյալ, որը փոխադարձաբար կհամաձայնեցվի Թուրքիայի և Ադրբեջանի միջև, նշվել է, որ որոշումը կկայացնի Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը և կառավարությունը։ Ըստ տեղեկությունների՝ Ալիջան սահմանային անցակետի բացումը նախատեսված է Հայաստանում հունիսին կայանալիք ընտրություններից առաջ, սակայն հստակ ամսաթիվ դեռևս չի հայտարարվել։ Նշվել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ սահմանային անցակետը բացվի հնարավորինս շուտ։ Ըստ աղբյուրի՝ Ալիջանի սահմանային անցակետի բացումը, որը Հայաստանի համար դեպի Եվրոպա ամենակարևոր դարպասներից մեկն է, կխթանի տնտեսական գործունեությունը Թուրքիայի արևելյան նահանգներում և կնպաստի Հայաստանի տնտեսությանը։ Բացի այդ ընդգծվել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև, հատկապես էներգետիկայի, ինչպես նաև տարբեր այլ ոլորտներում, արդեն իրականացվել են համագործակցություններ։ Այս բոլոր զարգացումների լույսի ներքո, ըստ կայքի՝ անհրաժեշտ է անցյալը թողնել ետևում և միևնույն աշխարհագրությունը կիսող հասարակությունների կողմից որդեգրել ավելի կառուցողական և խաղաղ դիրքորոշում, մեջբերում է «Էրմենիհաբեր»-ը։ |

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը
168Երեկ, 08:30
Թրամփն Սպիտակ տանը գաղտնի խորհրդակցության է կանչել ուժային կառույցների ղեկավարներին
423Երեկ, 01:12
Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին չի համապատասխանում երկրի ազգային շահերին. ՌԴ ԱԳՆ
28626.08.2026, 20:06
Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել
11526.08.2026, 09:54
«Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները»․ ՏԿԵՆ
10525.08.2026, 15:36
Քրեական հետապնդում է հարուցվել Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ
9825.08.2026, 15:20
