Երևան`   +12 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 մարտի, 2026 թ.

«Կանխորոշված աղետաբեր ճանապարհից դուրս ենք բերել մեր երկիրը». Նիկոլ Փաշինյան

50
Այսօր, 18:06
«Կանխորոշված աղետաբեր ճանապարհից դուրս ենք բերել մեր երկիրը». Նիկոլ Փաշինյան

«Առաջնորդությունը առաջին հերթին կանխորոշված իրադարձությունները փոխելն է, կանխորոշված իրադարձությունների կանխորոշված ճանապարհից դուրս գալն է և այդ ուժը, կամքը, վճռականությունը ունենալն է: Ես նկատի ունեմ, որ մենք 2018, 19, 20, 21, 22, 23, 24 թվականներին ցուցաբերել ենք մեր ժողովրդի կողմից մեզ պատվիրակված առաջնորդական պարտականությունները և կանխորոշված աղետաբեր ճանապարհից դուրս ենք բերել մեր երկիրը՝ ներառյալ Ղարաբաղյան շարժումը չշարունակելու վճռական որոշմամբ և կամքով և մեր երկիրը հասցրել ենք խաղաղ հանգրվանի»,- ֆեյսբուքյան եթերով ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ հիմա ժողովրդի արձագանքի ամենաճիշտ և ամենապատեհ պահն է հասունանում: «Նախորդած առաջնորդությանը պետք է հաջորդի ժողովրդի առաջնորդությունը, որը պիտի առաջնորդությունը վերապատվիրակի այն թիմին, կառավարող մեծամասնությանը, որը վճռական պահին կարողացել է ստանձնել առաջնորդությունը և գործել կանխորոշված տրամաբանությունից դուրս»,- հավելել է նա:

Աղբյուրը`   Նիկոլ Փաշինյան