Երևան`   +16 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 մարտի, 2026 թ.

«Էսօր ոչ մեկը պատերազմ չի ուզում». Գագիկ Ծառուկյան

72
Այսօր, 16:18
«Էսօր ոչ մեկը պատերազմ չի ուզում». Գագիկ Ծառուկյան

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «սեպտեմբերին պատերազմ է լինելու, եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չունենա» հայտարարությանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասել է. «Էսօր ոչ մեկը պատերազմ չի ուզում: Պատերազմը, խաղաղությունը՝ դա ոչ թե ձևական, խոսքով, տեսական, որ ասենք՝ ամբողջ բարձունքների վրա ադրբեջանցիների նստած, թելադրանքով՝ էս պտի տաք, էն պտի կատարեք... ըտեղ խաղաղություն չկա. դա թելադրանք է: Խաղաղությունը պետք է լինի երաշխավորված»:

Գագիկ Ծառուկյանի ճեպազրույցը