Երևան`   +15 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 մարտի, 2026 թ.

«Քանի գրոշի արժեք ունի քո ներողությունը, երբ գաղափարակիցներդ հարձակվել են նրա վրա»․ Արմեն Եղիազարյան

79
Այսօր, 15:30
«Քանի գրոշի արժեք ունի քո ներողությունը, երբ գաղափարակիցներդ հարձակվել են նրա վրա»․ Արմեն Եղիազարյան

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարց եմ տալիս Նիկոլ Փաշինյանին․ ինչի՞ց է, որ դուք ներողություն եք խնդրում Արցախցի կնոջը նրա մանկահասակ որդու մոտ վիրավորելու համար, բայց ձեր ջատագովները, համակիրները, ձեր արժեքային համակարգը կիսող զանգվածը թե իրական դեմքով և թե ֆեյք էջերով հարձակվել են նրա վրա։
Հիմա հասկանում եք, թե ձեր իրական արժեհամակարգը ինչ կարգի ատելության խոսք է տարածում և դուք, հուսամ, իրականում գիտակցելով ձեր արարքը ներողություն եք խնդրում, իսկ նրանք հարձակվում են այդ կնոջ վրա, ինչպես շակալները ոհմակով կհարձակվեյին միայնակ զոհի վրա։
Հիմա քանի գրոշի արժեք ունի քո ներողությունը, երբ քո գաղափարակիցները և էլեկտորալ զանգվածը ամենա վերջին ատելությամբ հարձակվել է նրա վրա։
Խնդիրը միայն քո մեջ չէ, այլ քո կողմից ձևավորած արժեհամակարգի մեջ է»։

Աղբյուրը`   Արմեն Եղիազարյան