Երևան`   +15 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 մարտի, 2026 թ.

«Դու մի արցախցի կնոջ խոսքից ես նյարդայնանում, ո՞նց էիր երեք նախագահների հետ ուզում բանավիճել»․ Էդուարդ Շարմազանով

92
Այսօր, 15:18
«Դու մի արցախցի կնոջ խոսքից ես նյարդայնանում, ո՞նց էիր երեք նախագահների հետ ուզում բանավիճել»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյան, դու մի արցախցի կնոջ ճշմարիտ խոսքից ես նյարդայնանում, ջղաձգվում ու լուրջ «պրապուսկատներ» անում, դու ո՞նց էիր երեք նախագահների հետ ուզում բանավիճել։
Արցախցի կնոջ հակափաստարկներին 2 րոպե չդիմացար ու քեզ կորցրեցիր։
Նախագահների հետ բանավեճի առաջին իսկ րոպեից մեծ էր հնարավորությունը քո քաղաքական «ինքնահրկիզման»։
2018-ի մայիսի 1-ին եմ Աժ-ում քեզ ասել՝ երկրի վարչապետի պաշտոնը քո խելքի բան չէ։
Էդ կողքիդ սազանդարներին մի լսի։
Դրանք քո մեջ երևի տեսնում են լոկ երաշխավորված պարգևավճար ու ոչ ավելին, մանավանդ տարբեր տեղերից թռած ու քո մոտ ծվարածները։
Քարը փեշիցդ գցի ու վերջապես հասկացի, որ պետություն կառավարելը քո բանը չէր։
Համ քեզ կրակը գցեցիր, համ էլ՝ ժողովրդին»։