Երևան`   +14 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 մարտի, 2026 թ.

«Արցախի ֆոնին նկարված արցախցիներին ԱԱԾ ծառայողները բերման են ենթարկել»․ Ռոման Երիցյան

88
Այսօր, 15:00
«Արցախի ֆոնին նկարված արցախցիներին ԱԱԾ ծառայողները բերման են ենթարկել»․ Ռոման Երիցյան

Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան եթերում հայտնում է․ «Վերջերս 3 արցախցիներ, ովքեր շինարարական աշխատանքներ են կատարում Տեղ և Գորիս համայնքներում, այցելել են Կոռնիձոր համայնք և լուսանկարվել Հակարի կամրջի և Արցախի ֆոնին։ Վերադարձի ճանապարհին նրանց կանգնեցրել են ԱԱԾ ծառայողները, փաստացի նրանց զրկել ազատությունից, առգարվել հետախոսները, զրկել փաստաբանի հետ կապ հաստատելու հնարավորությունից։ Մոտ 1-2 ժամ հետո նրանց տեղափոխել են ոստիկանության բաժին՝ վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով։ Ոստիկանության բաժնում արցախցիների այն պարզաբանմանը, որ գնացել են այնտեղ՝ Արցախից իրենց կարոտն առնելու համար, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ փոխգնդապետի կոչումով, ասել է․ «Դե եթե կարոտ եք քաղում, հենա գնացեք, հանձնվեք, ձեր տուն վերադարձեք, ձեր կարոտը քաղեք»։

Աղբյուրը`   Ռոման Երիցյան