Երևան`   +15 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 մարտի, 2026 թ.

«Եթե դուք նման իրավիճակում հայտնվեիք, կընդունեի՞ք ներողությունը»․ հարց՝ Սրբուհի Գալյանին

57
Այսօր, 14:06
«Եթե դուք նման իրավիճակում հայտնվեիք, կընդունեի՞ք ներողությունը»․ հարց՝ Սրբուհի Գալյանին

«Երեկ Նիկոլ Փաշինյանը երեխայի ներկայությամբ գոռում էր մոր վրա։ Այստեղ երեխայի իրավունքների խախտում կա՞»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարց ուղղեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին։

«Չեմ ուզում որակումներ տալ և դրա իրավունքն էլ չունեմ, բայց եթե չեմ սխալվում, հաջորդիվ վարչապետը ներողություն է խնդրել»,- պատասխանեց Գալյանը։

«Եթե դուք նման իրավիճակում հայտնվեիք, ի՞նչ կանեիք, կընդունեի՞ք ներողությունը»,- հետաքրքրվեց լրագրողը։

«Ես կմտածեի՝ ինչ անել և նույն էլ խորհուրդ եմ տալիս այդ կնոջը»,- պատասխանեց նախարարը։

Սրբուհի Գալյանի ճեպազրույցը