Երևան`   +15 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 մարտի, 2026 թ.

«Գործադիր իշխանության ղեկավարի հայտարարությունն ինքնիշխանության դեմ վերբալ հանցագործություն չէ՞»․ Արծվիկ Մինասյան

76
Այսօր, 13:48
«Գործադիր իշխանության ղեկավարի հայտարարությունն ինքնիշխանության դեմ վերբալ հանցագործություն չէ՞»․ Արծվիկ Մինասյան

«Ընտրական տարի է, բայց եթերում հնչում են արտահայտություններ՝ այդ թվում գործադիր իշխանության ղեկավարի կողմից, հնարավոր կամ ավելի ճիշտ՝ հաստատապես պատերազմ լինելու մասին, եթե այսօրվա իշխանությունը մեծամասնություն չլինի։ Արդյո՞ք սա ինքնիշխանության դեմ ուղղված վերբալ հանցագործություն չէ»,- ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին։

«Դուք ասում եք՝ արդյոք ինքնիշխանության դեմ ուղղված վերբալ հանցագործություն չէ․ ի՞նչը, այն, որ խոսվում է հնարավոր վտանգների մասի՞ն»,- պատասխանելով հարցին՝ ասաց Գալյանը։ «Իմ պատկերացմամբ մենք գործ ունենք հետևյալի հետ․ այս քաղաքական իշխանությունը միշտ շատ անկեղծ երկխոսության մեջ է քաղաքացիների հետ, և դա միշտ այն տրամաբանությամբ է գնում, որը համապատասխանում է մեր ընկալումներին ու իրականությանը, և յուրաքանչյուր կոմունիկացիա քաղաքացու հետ պետք է լինի անկեղծ ու ազնիվ, և այդ մտքերի արտահայտումը ես չեմ կարծում և վստահ եմ, որ հանցագործություն չի»,- շարունակեց նախարարը։

Արծվիկ Մինասյանի հարցը՝ Սրբուհի Գալյանին