Երևան`   +15 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 մարտի, 2026 թ.

«Նիկոլ Փաշինյանի կեցվածքը բնութագրեց ամբողջ քպ-ի բարոյական կերպարը»․ Աննա Ավետիսյան

66
Այսօր, 13:00
«Նիկոլ Փաշինյանի կեցվածքը բնութագրեց ամբողջ քպ-ի բարոյական կերպարը»․ Աննա Ավետիսյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ Նիկոլ Փաշինյանի կեցվածքը մետրոյում բնութագրեց ամբողջ քպ-ի բարոյական և հոգեբանական կերպարը՝ անհավասարակշիռ ու զուրկ բոլոր տեսակ նորմերից։
Նրանց համար ո՛չ մարդը, ո՛չ հայրենիքը չունեն արժեք, որ պահի պետք է՝ կսիրեն և կխոնարհվեն, որ պահի այլևս պետք չէ՝ կտրորեն՝ իրենց փառասիրությունը շոյելու համար։
Հունիսի 7-ին պետք է վերջ դրվի այս ամենին, և դրան հասնելու համար պետք է ընտրության օրը գնալ ընտրատեղամաս և մերժել այս խմբակին»։

Աղբյուրը`   Աննա Ավետիսյան